Հա

Համայնք

11/07/2018 - 11:20

Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ

Կիրակի՝ 2018 թւականի յուլիսի 8-ի առաւօտեան, Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Փերիոյ գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ 

«alikonline.ir» - Կիրակի՝ 2018 թւականի յուլիսի 8-ի առաւօտեան, Հայաստանեայց Աառքելական Սուրբ եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան առթիւ, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եւ Փերիոյ գաւառի հայաբնակ Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ս. Ստեփանոս եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ Բոլորանի Ս. Ղուկաս եկեղեցում՝ արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանը։ Զոյգ արարողութիւններին մասնակցում էին նաեւ թեմիս եկեղեցական դասի ներկայացուցիչները։ Նոր Ջուղայի եւ Բոլորան գիւղի Ս. պատարագի ընթացքում հերթաբար երգեցողութեամբ հանդէս եկան «Շուշանիկ» եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբերը։

 

Լուսանկարները տրամադրեցին՝ բրշ. Ալբերտ սրկ. Ղազարեանն ու բրշ. Արա սրկ. Բաղումեանը

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։