Հա

Համայնք

12/07/2018

«Եկէք խաղանք հայկական խաղեր» խորագրով հայոց լեզւին նւիրւած մրցութային միջոցառում՝ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի»» գրադարանում

Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատուի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ 2018 թւականի յունիսի 25-ից սկսած, նոյն գրադարանի հարազատ յարկի ներքոյ, իրականացւեց «Եկէք խաղանք հայկական խաղեր» խորագրով հայոց լեզւին նւիրւած մրցութային միջոցառումը, հիմնականում նպատակ ունենալով հարստացնելու մասնակիցների հայերէնի բառապաշարը։ Հարկ է նշել, թէ սա առաջին անգամը չէ, որ այս գրադարանում իրականացւում են հայոց լեզւին նւիրւած միջոցառումներ։

«alikonline.ir» - Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատուի նախաձեռնութեամբ, երկուշաբթի՝ 2018 թւականի յունիսի 25-ից սկսած, նոյն գրադարանի հարազատ յարկի ներքոյ, իրականացւեց «Եկէք խաղանք հայկական խաղեր» խորագրով հայոց լեզւին նւիրւած մրցութային միջոցառումը, հիմնականում նպատակ ունենալով հարստացնելու մասնակիցների հայերէնի բառապաշարը։ Հարկ է նշել, թէ սա առաջին անգամը չէ, որ այս գրադարանում իրականացւում են հայոց լեզւին նւիրւած միջոցառումներ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Խաղերն ընթացան խմբական ձեւով եւ մասնակիցներն աշխոյժ ու խանդավառ մթնոլորտի ներքոյ ոչ միայն մրցակցեցին իրար հետ, այլեւ միմեանց օգնեցին առաւել հարստացնելու հայերէն լեզւով իրենց գիտելիքների շտեմարանը։ Այս շրջագծում տեղի ունեցան բառախաղեր, մնջախաղեր, խաչբառի լուծում, անւանի դէմքերի ճանաչում եւ զանազան այլ բաժիններ։

Ծրագիրը լայն ընդառաջում գտաւ թէ դպրոցականների եւ թէ մեծահասկների կողմից. մեծահասակների շարքում ուշագրաւ էր յատկապէս Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան անդամուհիների մասնակցութիւնը։

Փոքրիկների խաղերը վարեցին «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի աշխոյժ անդամներ՝ Արթուր Քամարզարեանը, Դւին Յովհաննիսեանն ու Ադրիան Մինաս-Խաչիկեանը, իսկ մեծահասակների բաժինը՝ նոյն գրադարանի գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը։

Յատկանշական է, որ մրցոյթներն առանց տարիքային սահմանափակման շարունակւելու են յաջորդ շաբաթների ընթացքում։

Լուսանկարները տրամադրեցին կազմակերպիչները 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։