Հա

Համայնք

Հինգշաբթի, 19 Յուլիսի 2018 10:30

Հայաստանից ժամանած ուխտաւոր խմբի այցը Շիրազ. Ս. եւ անմահ պատարագի մատուցում Շիրազի Ս. Աստւածածին եկեղեցում

Երեւանի Ս. Յովհաննէս եկեղեցու ծխատէր քահանայ հայր, արժ. Տ. Տիրայր աւ. քհնյ. Սաիրադեանը, 10 տարի է ինչ ուխտագնացութիւն է կազմակերպում դէպի Իրան՝ ս. Թադէոս վանքի տարեկան եռօրեայ արարողութիւններին մասնակցելու նպատակով, իսկ վերջին հինգ տարիներին, քահանայ հօր գլխաւորած ուխտաւոր խումբը ս. Թադէոս վանքի տօնից օրեր առաջ է ժամանում Իրան՝ երկրի հայ համայնքներ այցելելու եւ պատկան սրբավայրերը մօտիկից տեսնելու համար։

«alikonline.ir» - Երեւանի Ս. Յովհաննէս եկեղեցու ծխատէր քահանայ հայր, արժ. Տ. Տիրայր աւ. քհնյ. Սաիրադեանը, 10 տարի է ինչ ուխտագնացութիւն է կազմակերպում դէպի Իրան՝ ս. Թադէոս վանքի տարեկան եռօրեայ արարողութիւններին մասնակցելու նպատակով, իսկ վերջին հինգ տարիներին, քահանայ հօր գլխաւորած ուխտաւոր խումբը ս. Թադէոս վանքի տօնից օրեր առաջ է ժամանում Իրան՝ երկրի հայ համայնքներ այցելելու եւ պատկան սրբավայրերը մօտիկից տեսնելու համար։ Մինչեւ այսօր խումբը եղել է Ռաշտում, Անզալիում, Նոր Ջուղայում, Սպահանի Փերիոյ գաւառի գիւղերում եւ մի քանի այլ հայաբնակ շրջաններում, իսկ այս տարի՝ Շիրազում։

Իրականացւած ուխտագնացութիւններն առաւել խորհրդաւոր են դարձել յատկապէս արժ. Տ. Տիրայր աւ. քհնյ. Սաիրադեանի ձեռամբ իրանահայ համայնքների եկեղեցիներում մատուցւած Ս. եւ անմահ պատարագի շնորհիւ։

Այս տարի ուխտաւոր խմբին մաս էին կազմել 13 Հայաստանի քաղաքացիներ, ովքեր նախքան Ս. Թադէոս վանք մեկնելը, երկուշաբթի՝ յուլիսի 9-ին, ժամանեցին Շիրազ, որտեղ կատարեցին եռօրեայ շրջագայութիւն՝ այցելելով համայնքի հայկական կենտրոններ եւ քաղաքի տեսարժան վայրեր։ Շիրազ եղած ժամանակահատւածում խումբը հանգրւանեց «Հայ տուն»-ում եւ վայելեց տեղի հայ համայնքի վարչութեան եւ ժողովրդի ջերմ վերաբերմունքը, իսկ երեքշաբթի՝ յուլիսի 10-ի առաւօտեան, քահանայ հօր ձեռամբ Ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Շիրազի Ս. Աստւածածին եկեղեցում, որին ներկայ էին՝ ուխտաւորներն ու համայնքի ներկայացուցիչները։

Հոգեպարար արարողութեան կազմակերպման գործում խմբի հետ համագործակցութիւն էր ցուցաբերել Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհուրդը։ Խորհրդի կարգադրութեամբ բրշ. սարկաւագներ՝ Ալբերտ Ղազարեանն ու Արա Բաղումեանը մեկնել էին Շիրազ մասնակցելու Ս. պատարգին։

Խումբը հինգշաբթի՝ յուլիսի 12-ին, աւարտելով Շիրազում իր այցելութիւնները մեկնեց դէպի Ատրպատականի հայոց թեմ։

 

Նիւթը կազմեց «Ալիք» օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ ուխտաւոր խմբի անդամ, իրանահայ Անահիտ Եղիայեանի փոխանցած տեղեկութիւնների համաձայն

Լուսանկարները տրամադրեցին՝ բրշ. սրկ. Ալբերտ Ղազարեանն ու Անահիտ Եղիայեանը

Related items

Image Gallery

{gallery}48361{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ