Հա

Համայնք

23/07/2018

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան «Կռունկ» պարախմբի տարեկան համերգը Նոր Ջուղայում

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախումբը, գեղարւեստական ղեկավարութեամբ պարուսոյց Նունէ Մկրտչեանի, չորեքշաբթի՝ յուլիսի 4-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում ներկայացաւ տարեկան համերգով:

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախումբը, գեղարւեստական ղեկավարութեամբ պարուսոյց Նունէ Մկրտչեանի, չորեքշաբթի՝ յուլիսի 4-ին, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում ներկայացաւ տարեկան համերգով:

Երեկոյի մեկնարկը տրւեց կրտսեր պարախմբի սաների կատարմամբ՝ «Դէ ժպտա» մանկական պարի աշխոյժ ու հետաքրքիր բեմադրութեամբ, որից յետոյ ներկաներին ողջունեցին շնորհալի հանդիսավարուհիներ՝ Սօսէ Ասատրեանն ու Լիանա Ղազարեանը, ովքեր բացման խօսքից յետոյ հակիրճ տողերով անդրադարձան 25-ամեայ «Կռունկ» համոյթի հիմնադրման պատմականին ու կենսագրական գծերով ներկայացրեցին խմբի պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավարին: Համերգը շարունակւեց «Կռունկ»-ի աւագ եւ պատանեկան խմբերի կատարմամբ՝ «Գորանի» եւ «Էրզրումի շորոր» հեզաճկուն պարերով: Երեկոյի ընթացքում «Կռունկ» պարախումբն ու կրտսեր, պատանի եւ միջին դասարանի սաները ելոյթ ունեցան հայկական ու օտար ազգերի եւ ժամանակակից շուրջ 20-խմբական պարային համարներով, որոնք ընդմիջւեցին «Կռունկ» ասմունքի խմբի անդամներ՝ Ալինա Տէր-Սուքիասեանի, Լեռնիկ Ծատուրեանի եւ Վանէ Յարութիւնեանի ասմունքների անզուգական կատարմամբ՝ Ռիմա Սիմոնեանի պատասխանատւութեամբ։ Մենապարերով հանդէս եկան Սիւնէ Շահիջանեանը եւ Նազէ Ասատրեանը, որոնք արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջոյններին ու գնահատանքին:

Համերգի վերջին համարը «Սասունի» պարն էր, որի աւարտին բեմ հրաւիրւեցին համերգին մասնակիցներն ու պարուսոյց՝ Նունէ Մկրտչեանը, որոնց Մշակութային միաւորի վարչութիւնը առ ի շնորհաւորանք նւիրեց ծաղկեփունջ:

Նշելի է, որ համոյթի բարձրորակ ելոյթից բացի՝ առանձնապէս մեծ գնահատանքի արժանի է փոքրիկ տղաների ներկայութիւնը, որի բացը նախորդ շրջանների համերգներում խիստ զգալի էր, նաեւ այն, որ ինչպէս հաղորդավարը նշեց՝ «Սփիւռքեան պայմաններում աւելի քան 70 անդամ-ուհիներ համխմբելը եւ մշակութային ձեռնարկ իրականացնելը իրօք, որ հերոսութիւն է, ինչը վկայում է Նունէ Մկրտչեանի տքնաջան աշխատանքի, միութեան պատասխանատուների, միութենականների ու ծնողների համատեղ ջանքերի ու միասնականութեան փաստի մասին»:

Համերգային երեկոյին ներկայ էին ազգային մարմինների, քահանայից դասի եւ Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու «Կռունկ» համոյթի հաւատարիմ հանդիսատեսը:

 

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
թղթակից՝ Երանուշ Թահմազեան
Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեանի

Յարակից լուրեր

  • Լիսբոնի հինգ մարտիկների անձնազոհական ակտի 35-ամեակին նւիրւած ֆուտբոլի մրցաշարի հանդիսաւոր բացումը՝ Նոր Ջուղայում
    Լիսբոնի հինգ մարտիկների անձնազոհական ակտի 35-ամեակին նւիրւած ֆուտբոլի մրցաշարի հանդիսաւոր բացումը՝ Նոր Ջուղայում

    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ միաւորի կազմակերպիչ եւ միութեան Ֆուտբոլի յանձնախմբերի, ուրբաթ՝ թւականիս յուլիսի 27-ի երեկոյեան, միութեան մարզասրահում տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցաշարի հանդիսաւոր բացումը՝ նւիրւած հինգ անձնազոհ մարտիկներ՝ Սեդրակ Աճէմեանի, Վաչէ Դաղլեանի, Արա Քերջլեանի, Սիմոն Եահընեանի եւ Սարգիս Աբրահամեանի անձնազոհական ակտի 35-ամեակին:

  • ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած աշակերտական ճամբար՝ Նոր Ջուղայում
    ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած աշակերտական ճամբար՝ Նոր Ջուղայում

    Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ 2018 թւականի յունիսի 26-ին եւ 27-ին, աշակերտական միօրեայ ճամբարներ տեղի ունեցան «Քանանեան» դպրոցի նախկին շէնքում՝ նւիրւած ՀՀ հիմնադրման 100-ամեակի պանծալի առիթին։ 

  • ՀՀ 100-ամեակին նւիրւած աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամլիրի կազմակերպութեամբ
    ՀՀ 100-ամեակին նւիրւած աշակերտական գիտելիքների մրցոյթ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամլիրի կազմակերպութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան եւ դպրոցի հայերէն առարկաներ դասաւանդող ուսուցիչների նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2018 թւականի յունիսի 10-ի երեկոյեան, կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտների մասնակցութեամբ: Միջոցառումը հովանաւորւել էր Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի կողմից: 

  • Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում
    Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամեակին նւիրւած մեծ համերգ` Լիբանանում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին աբեղայական ձեռնադրութեան յիսնամեակը մեծ շուքով նշուեցաւ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի շրջափակին մէջ։ Լիբանանի պետական նուագախումբը, խմբավարութեամբ մայէսթրօ Յարութ Ֆազլեանի եւ մենակատարութեամբ աշխարհահռչակ սօփրանօ Յասմիկ Պապեանի, դիւթեցին Նահատակաց յուշարձանին առջեւ հաւաքուած հոծ բազմութիւնը, որմէ մաս մը ժամանած էր Սփիւռքի տարբեր գաղութներէն։

  • Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում
    Ելն ի վիրապից տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Նոր Ջուղայի համանուն եկեղեցում

    Ս. Գրիգոր Լուսաւորչի վիրապից դուրս բերւելու տօնի առթիւ, շաբաթ՝ 2018 թւականի յունիսի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Այդ օրը նշւեց նաեւ նոյն եկեղեցու անւանակոչութեան տօնը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։