Հա

Համայնք

11/08/2018 - 12:40

Նորջուղայեցի երիտասարդների դէպի Երեւան հեծանւարշաւը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակի եւ Լիսբոնի հինգ մարտիկների նահատակութեան 35-ամեակի առթիւ

Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի եւ Լիսբոնում զոհւած հինգ անձնազոհ մարտիկների նահատակութեան 35-ամեակի առիթները նորջուղայեցի երիտասարդներ՝ Արմօ Մինասեանի ու Թէոդիկ Շահիջանեանի համար խթան հանդիսացան՝ իրականացնելու իւրօրինակ ծրագիր՝ դէպի Երեւան տանող հեծանւարշաւ, որն իրագործւեց հենց այս երկու ընկերների միջոցով։

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակի եւ Լիսբոնում զոհւած հինգ անձնազոհ մարտիկների նահատակութեան 35-ամեակի առիթները նորջուղայեցի երիտասարդներ՝ Արմօ Մինասեանի ու Թէոդիկ Շահիջանեանի համար խթան հանդիսացան՝ իրականացնելու իւրօրինակ ծրագիր՝ դէպի Երեւան տանող հեծանւարշաւ, որն իրագործւեց հենց այս երկու ընկերների միջոցով։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սիրողական հեծանւորդներն իրենց արշաւն սկսեցին Իրան-Հայաստան սահմանից՝ «Նորդուզ»-ից, 2018 թւականի յուլիսի 25-ին։ Նրանք յաղթահարելով բնութեան ու ճանապարհային անբարենպաստ պայմանները, սահմանից Երեւան տանող 530 կիլոմետրանոց ճանապարհը յաջողեցին հատել՝ չորս օր շարունակ հեծանիւ վարելով։ Տղաներն իրենց հետ կրում էին արշաւի նպատակը բացատրող պաստառներ։

Արմոյի եւ Թէոդիկի այս նախաձեռնութեան վերջին կանգառն էր Երեւանի մետրոյի «Հանրապետութեան հրապարակ» կայարանի վերգետնեայ տարածքը, որտեղ վերջերս տեղադրւեց Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի արձանը։ Գիտակից երիտասարդներն իրենց արշաւը եզրափակեցին գաղափարական եւ հայրենասէր այս մարդու յիշատակին յարգանքի տուրք մատուցելով։

Հարկ է նշել, որ Արմօ Մինասեանի եւ իր աւագ եղբօր Ռուբէն Մինասեանի գեղեցիկ մտայղացմամբ թւայնացւել են հին եւ մշակութային արժէք ներկայացնող 35 հայերէն գրքեր. գրքերի թւայնացւած տարբերակը նւիրւելու է Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի խմբագրութեանը՝ ՀՀ հիմնադրման 100-ամեակի եւ Լիսբոնեան ակտի 35-ամեակի առիթներով։

Յարակից լուրեր

  • «Նիկոլ Փաշինեանը ԱԽ նիստ է հրաւիրել Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից յետոյ». «Ժամանակ»
    «Նիկոլ Փաշինեանը ԱԽ նիստ է հրաւիրել Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից յետոյ». «Ժամանակ»

    «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակէտում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարեւան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխաւոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկէ, հսկայական ճիւղաւորումներ ունեցող թեմա է, այդ թւում՝ դէպի Կովկաս:

  • Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում
    Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում

    Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թւագրւող գորգը, համարւում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղւել է Սիբիրի սառեցւած դամբաններից:

  • «ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ
    «ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ

    Եթէ փորձենք գնահատել այս մէկ տարուց մի քիչ աւել ժամանակահատւածն, ապա կարձանագրենք, որ հայ-իրանական յարաբերութիւններում խոշոր գործընթացներ, առաջընթաց չենք ունեցել։ «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խոստացել էր խորացնել յարաբերութիւնները հարեւան երկրների հետ։

  • Իշխանութիւնն ատում է հերոսականը
    Իշխանութիւնն ատում է հերոսականը

    Հայաստանի Հանրապետութեան ներկայիս՝ մէկուկէսամեայ իշխանութիւնն արդէն բազմիցս ցոյց է տւել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանութեան ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպւել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախեան գոյամարտի, Ապրիլեան պատերազմի մասնակից-առաջամարտիկ չեն, պետականաշինութեան մէջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամէն կերպ ազատւել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացւում:

  • Ընկերական մտորումներ
    Ընկերական մտորումներ

    Վերջերս հաւաքական զրոյցի մը ընթացքին յայտնուեցաւ այն կարծիքը, թէ սփիւռքահայ կեանքի մէջ լճացում մը, եթէ ոչ արդէն նահանջ մը կ՚արձանագրուի. պատճա՞ռը՝ մեր աւանդական կուսակցութիւններու, իրենց ուղեկից կազմակերպութիւններով հանդերձ եւ թեմական-եկեղեցական կառոյցներու ժամանակավրէպ դարձած ըլլալն է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։