Հա

Համայնք

25/08/2018

Ս. Աստւածածանի վերափոխման տօնը՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ, կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ 

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ, կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ Արարաողութեանը մասնակցում էին սարկաւագաց դասն ու «Նարեկ» հոգեւոր երգչախումբը։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ընթացքում քարոզիչ քահանայ հայրն անդրադառնալով Ս. Կոյսի կեանքի վերջին պահերին եւ յատկապէս Վերափոխման տօնի խորհրդին՝ աւելացրեց, քանի որ Ս. Կոյսի թաղման ժամանակ բացակայում էր Բարթուղիմէոս առաքեալը, վերադառնալուն պէս լսելով Կոյսի վախճանման լուրը, նա այցելեց Սրբի գերեզման եւ այնտեղ չգտնելով նրա մարմինը, հասկացաւ, որ Աստւածածինը երկինք է փոխադրւել։ Քարոզիչն իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով նաեւ խաղողօրհնէքի կարգը՝ կոչ արեց միասնական աղօթքով Ս. Մարիամին խնդրել բոլորիս համար բարեխօս հանդիսանայ Աստծուն եւ մեզ առաջնորդի դէպի աստւածահաճոյ կեանք։

Պատարագից յետոյ Հայր Սուրբի գլխաւորութեամբ կատարւեց խաղողօրհնէքի կարգը, իսկ մինչեւ օրհնւած բերքի բաժանումը, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը տօնի առթիւ իր մաղթանքը փոխանցեց ժողովրդին, ուր ընդգծելով, թէ Մարիամ Աստւածածնի ներկայութիւնը մեր կեանքում յոյս է եւ նա մեզ համար բարեխօսելու է Աստծուն ու իր Որդուն, բոլորին մաղթեց հաւատ, առողջութիւն, յաջողութիւն եւ միմեանց նկատմամբ անկեղծութիւն,  եւ շնորհակալութիւն յայտնեց օրւայ հոգեպարար արարողութեան իրականացման գործում դերակատրներին։

Յարակից լուրեր

  • Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը։

  • Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Սարի-Գորգանում
    Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնը Սարի-Գորգանում

    Թեհրանի թեմի շրջակայ քաղաքների ուխտագնացութիւնների շրջագծում թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ 16-17 օգոստոսին Աստւածանայ Վերափոխման տօնի ուրախ առիթով երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի-Գորգան, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

  • Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում
    Ս. Աստւածածնայ տօնը Թեհրանի եկեղեցիներում

    Թւականիս կիրակի 12 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով պատարագ:

  • Ս. Աստւածածնայ տօնը Ռաշտ-Անզալիում
    Ս. Աստւածածնայ տօնը Ռաշտ-Անզալիում

    Շուրջ 40 ուխտաւորներից բաղկացած հանրակառքը հինգշաբթի առաւօտ կանուխ ճանապարհւեց դէպի Ռաշտ: Սոյն ուխտագնացութեանը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը, շրջանի այցելու հովիւ՝ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ հիւրաբար տիրամայր Սօնա Աշգարեանը:

  • Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի
    Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի

    Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։