Print this page
25/08/2018

Ս. Աստւածածանի վերափոխման տօնը՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ, կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ 

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ, կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ Արարաողութեանը մասնակցում էին սարկաւագաց դասն ու «Նարեկ» հոգեւոր երգչախումբը։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ընթացքում քարոզիչ քահանայ հայրն անդրադառնալով Ս. Կոյսի կեանքի վերջին պահերին եւ յատկապէս Վերափոխման տօնի խորհրդին՝ աւելացրեց, քանի որ Ս. Կոյսի թաղման ժամանակ բացակայում էր Բարթուղիմէոս առաքեալը, վերադառնալուն պէս լսելով Կոյսի վախճանման լուրը, նա այցելեց Սրբի գերեզման եւ այնտեղ չգտնելով նրա մարմինը, հասկացաւ, որ Աստւածածինը երկինք է փոխադրւել։ Քարոզիչն իր խօսքի շարունակութեան մէջ մատնանշելով նաեւ խաղողօրհնէքի կարգը՝ կոչ արեց միասնական աղօթքով Ս. Մարիամին խնդրել բոլորիս համար բարեխօս հանդիսանայ Աստծուն եւ մեզ առաջնորդի դէպի աստւածահաճոյ կեանք։

Պատարագից յետոյ Հայր Սուրբի գլխաւորութեամբ կատարւեց խաղողօրհնէքի կարգը, իսկ մինչեւ օրհնւած բերքի բաժանումը, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը տօնի առթիւ իր մաղթանքը փոխանցեց ժողովրդին, ուր ընդգծելով, թէ Մարիամ Աստւածածնի ներկայութիւնը մեր կեանքում յոյս է եւ նա մեզ համար բարեխօսելու է Աստծուն ու իր Որդուն, բոլորին մաղթեց հաւատ, առողջութիւն, յաջողութիւն եւ միմեանց նկատմամբ անկեղծութիւն,  եւ շնորհակալութիւն յայտնեց օրւայ հոգեպարար արարողութեան իրականացման գործում դերակատրներին։

Յարակից լուրեր