Հա

Համայնք

25/08/2018 - 12:30

Ս. Աստւածածնի Վերափոխման տօնը Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը։

«alikonline.ir» - Սուրբ Աստւածածնի Վերափոխման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդն է եւ Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը։

Այս տօնի առթիւ կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Յովհաննու եւ Ս. Աստւածածին ու Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ: Ս. Աստւածածին եկեղեցում պատարագը մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նոյն առիթով ս. եւ անմահ պարարագ մատուցւեց նաեւ Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի Ս. Յովհաննէս եկեղեցում, ուրբաթ՝ օգոստոսի 17-ի առաւօտեան, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդի։

Հարկ է նշել, որ Խոյգան գիւղն ունի երեք եկեղեցիներ, որոնցից երկուսը՝ Ս. Յովհաննէսն ու Ս. Ներսէսը, վերջերս վերանորոգւել են  Ֆերէյդունշահրի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի ու զբօսաշրջութեան կազմակերպութեան միջոցով եւ սոյն պատարագը եկեղեցու վերանորոգումից յետոյ իրականացւած առաջին արարողութիւնն է։

Գիւղի պատարագը մատուցւեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ձեռամբ։

Առաջնորդ Սրբազան Հայրը Ս. Աստւածածին եւ Ս. Յովհաննէս եկեղեցիներում տւած իր քարոզի հիմնական առանցքն էր դարձրել «Յովհաննէս» աւետարանի 19-րդ գլխից 26 եւ 27-րդ համարները, որտեղ Քրիստոսը խաչի վրայից այս աշխարհում իր վերջին տնօրինումն է կատարում՝ Ս. Մարիամին ու Յովհաննէսին միմեանց մայր եւ որդի կարգադրելով։ Քարոզի շարունակութեան մէջ Սրբազան Հայրն անդրադառնալով իւրաքանչիւր հաւատացեալ քրիստոնեայի կեանքում առկայ ծնողներին՝  մարմնական եւ հոգեւոր ծնողներին (Ս. Աւետարանը եւ Հայ եկեղեցին)՝ յորդորեց հզօրագոյն յանձնառութեամբ մեր սէրն ու հաւատարմութիւնն արտայայտել զոյգ տեսակի ծնողների նկատմամբ՝ Աստծու ողորմութեանը, օրհնութեանն ու շնորհքներին արժանանալու համար։

Հոգեպարար բոլոր արարողութիւններին յաջորդեց Խաղողօրհնէքի կարգը, որտեղ Աստծուց խնդրւեց օրհնել եկեղեցի բերւած խաղողի ողկոյզներն ու այն ճաշակողներին՝ մեղքերի թողութեանն ու առողջ մարմնի եւ հոգու արժանանալու համար։

Խոյգան գիւղի եկեղեցում, Սրբազան Հայրն իր եզրափակիչ պատգամի ընթացքում  երախտիքի խօսք ուղղեց՝ Իրանի Իսլ. Հանրապետութեանն ու դերակատար կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ բարերար անհատներին՝ եկեղեցու վերանորոգման աշխատանքների իրականացման համար։

Առաջնորդի նախագահութեամբ իրականացւած պատարագների երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Յարակից լուրեր

  • Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում
    Սրբոց Թարգմանչաց տօնը նշւեց Նոր Ջուղայում

    Շաբաթ՝ 2018 թւականի հոկտեմբերի 13-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սրբոց Թարգամանչած տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը: 

  • Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Հրաժեշտի պատարագ՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով ու կարգադրութեամբ, գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը շուրջ մի տասնամեակ Սպահանի հայոց թեմում ծառայելուց յետոյ, շուտով վերադառնալու է Անթիլիասի Մայրավանք՝ նոր պարտականութիւններ ստանձնելու համար։ 

  • Երկօրեայ արարողութիւններ Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ՝ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում
    Երկօրեայ արարողութիւններ Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ՝ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում

    Ս. Գէորգ զօրավարի եւ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօներին նւիրւած երկօրեայ արարողութիւնները տեղի ունեցան ուրբաթ եւ շաբաթ՝ 2018 թւականի սեպտեմբերի 28 եւ 29-ին, Սրբի անունը կրող այս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ։

  • Ս. Աստւածածանի վերափոխման տօնը՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Ս. Աստւածածանի վերափոխման տօնը՝ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու տաղաւար տօներից ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ, կիրակի՝ 2018 թւականի օգոստոսի 12-ի առաւօտեան։ Օրւայ պատարագիչ եւ քարոզիչն էր արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ 

  • Սպահանի հայոց թեմի առաջնորդի դատապարտման խօսքը
    Սպահանի հայոց թեմի առաջնորդի դատապարտման խօսքը

    Սոյն պաշտօնական գրով, յանուն Սպահանի հայոց թեմի ողջ ժողովրդին, դատապարտում ենք ԱՄՆ-ի նախագահ` Դոնալդ Թրամփի արած քայլերն ընդդէմ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ մանաւանդ Իրանի բարի, ազնիւ ու խաղաղասէր ժողովրդին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։