×

Տեղեկացում

Simple Image Gallery Pro Notice: It looks like PHP's 'GD Image Library' is not installed/enabled on your system. Please ask your hosting company to enable/install it.
Print this page
01/09/2018

Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնն իրականացրեց բարեսիրական նպատակներով կազմակերպւող իր ձեռարւեստի ամենամեայ վաճառք-ցուցահանդէսը

Երեքշաբթի՝ 2018 թւականի օգոստոսի 21-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան բարեսիրական նպատակներով իրականացւող ամենամեայ միջոցառումներից՝ ձեռարւեստի ամառային ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը:

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2018 թւականի օգոստոսի 21-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան բարեսիրական նպատակներով իրականացւող ամենամեայ միջոցառումներից՝ ձեռարւեստի ամառային ցուցահանդէս-վաճառքի պաշտօնական բացումը՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ կազմակերպիչ ընկերութեան վարչութեան նախագահուհի Սանդրա Խուդաբախշեանի։ Բացման արարողութեանը ներկայ էին նաեւ ընկերութեան անդամուհիներն ու համայնքի ժողովուրդ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ցուցահանդէսում վաճառքի էին հանւել ձեռարւեստի գերազանց նմուշներ՝ սեղանի ծածկոցներ, մանկական ձեռագործ զգեստներ, տիկնիկներ, զարդեր, ձմեռային տաք հագուստներ եւ այլն։

Սոյն միջոցառումը լաւագոյն առիթներից է՝ ամառային արձակուրդի վերջին օրերի ընթացքում Ս. Ամենափրկիչ վանք այցելող իրանցի եւ օտարերկրացի մեծաթիւ զբօսաշրջիկներին հայկական մշակոյթին ու ձեռներեց հայ կանանց բարձրորակ աշխատանքին ծանօթացնելու համար։

Ցուցահանդէսի հասոյթը ծառայեցւելու է բարեսիրական ու հայրենասիրական նպատակներով ծրագրերին։ 

Image Gallery

{gallery}49289{/gallery}

Յարակից լուրեր