×

Տեղեկացում

Simple Image Gallery Pro Notice: It looks like PHP's 'GD Image Library' is not installed/enabled on your system. Please ask your hosting company to enable/install it.
Print this page
Չորեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2018 10:00

Ռեժիսոր Զաւէն Ղուկասեանի կիսանդրիի բացում՝ Սպահանում

Երկուշաբթի՝ 2018 թւականի սեպտեմբերի 3-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Նոր Ջուղայի «Ջուլֆա» հրապարակում տեղի ունեցաւ Սպահանում ծնւած ու գործունէութիւն ծաւալած՝ հայ կինոքննադատ եւ ռեժիսոր հանգուցեալ Զաւէն Ղուկասեանի կիսանդրիի բացումը:

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ 2018 թւականի սեպտեմբերի 3-ի երեկոյեան ժամը 5:00-ին, Նոր Ջուղայի «Ջուլֆա» հրապարակում տեղի ունեցաւ Սպահանում ծնւած ու գործունէութիւն ծաւալած՝ հայ կինոքննադատ եւ ռեժիսոր հանգուցեալ Զաւէն Ղուկասեանի կիսանդրիի բացումը: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագիրը կազմակերպւել էր Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետարանի քաղաքի Բարեզարդման կազմակերպութեան միջոցով՝ մանկա-պատանեկան ֆիլմերի 31-րդ միջազգային փառատօնի շրջանակում:

Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Սպահանի քաղաքապետ դոկտ. Նոռուզին եւ իրեն ուղեկցող պատւիրակութիւնը, քաղխորհրդի անդամները, թեմիս Թեմական խորհրդի անդամ Վահիկ Թորոսեանը, կինո-թատրոնի բնագաւառի անւանի դէմքեր, Զաւէն Ղուկասեանի հարազատները, ընկերները, համագործակիցները, աշակերտները, մանկա-պատանեկան ֆիլմերի 31-րդ միջազգային փառատօնի պատանի իրաւարարներն ու լրագրողները եւ ժողովուրդ:

Ծրագրում հնչած արտայայտութիւնների շարանում, Սպահանի քաղաքապետը այսպէս բնութագրեց անւանի ռեժիսորին. «Զաւէնը Սպահանի կինոյի ինքնութիւնն էր. նա երբեք չլքեց իր քաղաքը: Նրա յիշատակը յաւերժացել է Սպահանում եւ միշտ մնալու է որպէս սիրւած անձնաւորութիւն»։ Քաղաքապետն իր խօսքի շարունակութեան մէջ Սպահանը քաղաքակրթութեան, մշակոյթի եւ արւեստի կենտրոն համարելով՝ աւելացրեց. «Այս քաղաքը բարձր տարողութիւն ունի բոլոր բնագաւառներում եւ փոքրամասնութիւնները համարւում են քաղաքի հարստութիւններից»:

Արտայայտութիւնների աւարտին ձեռամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Սպահանի քաղաքապետ դոկտ. Նոռուզիի եւ Սպահանի քաղխորհրդի մշակութային յանձնաժողովի նախագահ տկն. Ռոշանի կատարւեց Զաւէն Ղուկասեանի արձանի հանդիսաւոր բացումը:

Արձանի հեղինակն է Ջաֆար Նաջիբին:

Related items

Image Gallery

{gallery}49383{/gallery}

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ