Հա

Համայնք

06/09/2018 - 09:30

Սպահանում անցկացւող Մանկա-պատանեական ֆիլմերի 31-րդ միջազգային փառատօնին ներկայացւած Հայոց Ցեղասպանութեան թեմայով «Կանչ» ֆիլմի ցուցադրումը «Սիթի Սենթեր» համալիրում

Երկուշաբթի՝ 2018 թւականի սեպտեմբերի 3-ի երեկոյեան, Սպահանում անցկացւող Մանկա-պատանեական ֆիլմերի 31-րդ միջազգային փառատօնի շրջագծում, «Սիթի Սենթր» առեւտրային համալիրի կինօդահլիճում, ցուցադրւեց Հայոց Ցեղասպանութեան թեմայով «Կանչ» ֆիլմը (Հայաստան)։ 

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ 2018 թւականի սեպտեմբերի 3-ի երեկոյեան, Սպահանում անցկացւող Մանկա-պատանեական ֆիլմերի 31-րդ միջազգային փառատօնի շրջագծում, «Սիթի Սենթր» առեւտրային համալիրի կինօդահլիճում, ցուցադրւեց Հայոց Ցեղասպանութեան թեմայով «Կանչ» ֆիլմը (Հայաստան)։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Նախքան ցուցադրումը արտայայտւեց ֆիլմի սցենարիստ՝ Սամուէլ Թադէոսեանը, ով ակնարկ կատարեց Հայոց Ցեղասպանութեանը եւ պատկան ֆիլմին։ Սցենարիստի ելոյթը թարգմանեց Մեղրի Ղուկասեանը։

Յատկանշական է, որ Սպահանի հայոց թեմի ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ փառատօնի կազմակերպիչների համագործակցութեամբ՝ ապահովւել էր հայ հանդիսատեսի ներկայութիւնը վերոնշեալ ցուցադրմանը։

Յաջորդ օրը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում ցուցադրւեց Սամուէլ Թադէոսեանից մի այլ ստեղծագործութիւն, «Միացում» վաւերագրական ֆիլմը՝ նւիրւած Արցախեան շարժումին։ Պրն. Թադէոսեանը հանդիսանում է սոյն ֆիլմի սցենարիստը եւ ռեժիսորը։

Նշելի է, որ «Միացում»-ը 31-րդ փառատօնին ներկայացւած ֆիլմերի շարանում չի գտնւում եւ ցուցադրումը կազմակերպւել էր Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան նախաձեռնութեամբ ու միայն համայնքի ժողովրդի համար։

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ռեժիսոր Սամուէլ Թադէոսեանն ու համայնքի ժողովուրդ։

Ծրագրում բացման խօսքով հանդէս եկաւ Մեղրի Ղուկասեանը՝ անդրադառնալով ռեժիսորի կենսագրական գծերին ու «Միացում» ֆիլմին։

Ցուցադրման աւարտին բեմ հրաւիրւեց պրն. Թադէոսեանը, ով իր յոյզերով կիսւեց հանդիսատեսի հետ եւ որպէս եզրափակիչ խօսք ասաց. «Առաջին անգամն է, որ լինում եմ Նոր Ջուղայում եւ ապշած եմ ձեր մշակոյթով ու ձեր պապերի թողած աւանդով։ Գլուխ եմ խոնարհում ձեր ու ձեր պապերի առջեւ, որ չորս դարերի ընթացքում կերտել էք նման մշակոյթ»։

Ցուցադրումն արժանացաւ հանդիսատեսի գնահատանքին՝ պատմական Արցախի ու Արցախեան շարժմանի կապակցութեամբ նորանոր ծալքեր երեւան բերելու համար։

Image Gallery

View the embedded image gallery online at:
http://alikonline.ir/news/community/isfahan/item/49414-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-31-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId6959066be0

Յարակից լուրեր

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդական հանդիպումը՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի երեկոյեան ժամը 5։00-ին, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ս. Ամենափրկիչ վանք կատարած իր շրջայցից յետոյ, ժամանեց Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւն, ուր տեղի ունեցաւ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների հետ։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցելութիւնը Ս. Ամենափրկիչ վանք
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցելութիւնը Ս. Ամենափրկիչ վանք

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Իրանի Իսլ. Հանրապետութիւն կատարած իր պաշտօնական այցի շրջագծում, իր տիկնոջ Աննա Յակոբեանի եւ իրեն ուղեկցող բարձրաստիճան պաշտօնատարներից կազմւած պատւիրակութեան ընկերակցութեամբ, հինգշաբթի՝ փետրւարի 28-ի առաւօտեան, ժամանեց Սպահան։ ՀՀ վարչապետը նոյն օրը կէսօրից յետոյ ժամը 4։00-ին այցելեց Նոր Ջուղայի առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանք։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ժամանեց Սպահան
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ժամանեց Սպահան

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը Իրանի Իսլ. Հանրապետութիւն կատարած իր պաշտօնական այցի ծիրում, հինգշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 28-ի առաւօտեան, իր տիկնոջ Աննա Յակոբեանի, ՀՀ ազգային ժողովի ու կառավարութեան բարձրաստիճան պաշտօնատարներից կազմւած պատւիրակութեան եւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի ընկերակցութեամբ ժամանեց Սպահան։

  • Նիկոլ Փաշինեան. «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի յեղափոխութիւնը պէտք է տեղի ունենայ»
    Նիկոլ Փաշինեան. «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի յեղափոխութիւնը պէտք է տեղի ունենայ»

    ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ տիկին Աննա Յակոբեանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմաւորել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը:

  • Զայանդէ ռուդը, հայ պատգամաւորը եւ երախտագէտ սպահանցիները...
    Զայանդէ ռուդը, հայ պատգամաւորը եւ երախտագէտ սպահանցիները...

    Ինչպէս գիտի ընթերցողը, Սպահան քաղաքի խորհրդարանական պատգամաւորների ֆրակցիան, որին եւ մաս է կազմում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, որպէս բողոք՝ Զայանդէ ռուդ գետի երկար ամիսներից ի վեր ցամաքեցմանը, խմբովի հրաժարականի դիմում էին ներկայացրել: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։