Հա

Համայնք

01/10/2018 - 08:20

Դպրոցական տարեմուտը՝ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցներում

Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները:

«alikonline.ir» - Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, նոր ուսումնական տարեշրջանի առթիւ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի սրահում համախմբւել էին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Թեմական ու Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրոցի աշակերտ-ուհիները, տեսչութիւնը, ուսուցչական կազմն ու ծնողները: Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Սկզբում ելոյթ ունեցաւ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանը, ով շնորհակալական խօսքեր ուղղելով Կրթական խորհրդին ու դպրոցի անձնակազմին, փոխանցեց իր բարեմաղթանքներն ու շնորհաւորանքները, ապա յորդորեց ուսման կողքին միմեանց սիրել ու օգնել։ Ապա շնորհաւորանքներով ու բարեմաղթանքներով հանդէս եկաւ Թեմական խորհրդի անդամ դոկտ. Նորայր Թումանեանը, որից յետոյ յանուն Կրթական խորհրդի արտայայտւեց Սաթենիկ Աւետումեանը, ով բարձր գնահատելով հայկական դպրոցներում կրթւելը, քաջալերեց աշակերտներին եւ բարի երթ մաղթեց նրանց ուսման ճանապարհին։

Ընթացքում դպրոցի աշակերտները երգերով ու ասմունքներով ելոյթ ունեցան, իսկ դպրոցի տեսչութեան կողմից գնահատագիր շնորհւեց հանգստի կոչւած հայոց լեզւի ուսուցչուհի Անահիտ Այւազեանին։ Վերջում բոլորը միասնաբար աղօթք բարձրացրին առ Աստւած եւ հնչեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը։

Հայր Սուրբի գլխաւորութեամբ ազգայինների պատւիրակութիւնը ներկայացաւ նաեւ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարան, ուր եւս տեղի ունեցաւ վերամուտի հանդիսութիւն: Ներկաներին ողջունեց դպրոցի տեսչուհի Կարինէ Մինասքանեանը, ով յոյս յայտնեց նոր ուսումնական տարեշրջանը յաջողութիւններով լի տարի է հանդիսանալու։  

Վերջում սաներն արտասանեցին Տէրունական աղօթքը, իսկ Հայր Սուրբը հնչեցրեց դպրոցական առաջին զանգը:

 

Լուսանկարները տրամադրեցին Սեւադա Իսաղուլեանն ու Միրօ Յովհաննիսեանը

Յարակից լուրեր

  • Դպրոցական տարեմուտի առաջին զանգը՝ Զէյթուն քաղաքամասում
    Դպրոցական տարեմուտի առաջին զանգը՝ Զէյթուն քաղաքամասում

    Երէկ՝ սեպտեմբերի 23-ին համայն Իրանում հնչեց դպրոցական առաջին զանգը եւ միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ յաճախեցին դպրոց եւ կրթօջախներ: Թեհրանի հայոց թեմում 2000 աշակերտ-աշակերտուհիներ մանկապարտէզից մինչեւ միջնակարգ սկսեցին վերամուտը:

  • Ողջոյնի խօսք տարրական դպրոցների աշակերտութեան
    Ողջոյնի խօսք տարրական դպրոցների աշակերտութեան

    Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

    Քրիստոնէական ու հայրական ջերմ սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, բարի գալուստ եմ մաղթում ձեզ ձեր դպրոցում, շնորհաւորում ու յաջողութիւն մաղթում բոլորիդ։

  • Հանդիսաւոր ձեռնարկով աւարտւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանը
    Հանդիսաւոր ձեռնարկով աւարտւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանը

    Ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 1-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում հանդիսաւոր ձեռնարկով եզրափակւեց Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի 2017-2018 ուսումնական տարեշրջանը: 

  • Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եզրափակիչ ձեռնարկը
    Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եզրափակիչ ձեռնարկը

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 30-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում, տեղի ունեցաւ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը, ներկայութեամբ՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ տեղի հայ համայնքի վարչութեան ու միութիւնների ներկայացուցիչների, սաների ծնողների ու հարազատների եւ մի շարք այլ հրաւիրեալների։

  • Տեառնընդառաջը եւ աւանդական հրավառութիւնը՝ Շահինշահրի հայոց ազգային դպրոցներում
    Տեառնընդառաջը եւ աւանդական հրավառութիւնը՝ Շահինշահրի հայոց ազգային դպրոցներում

    Երեքշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 13-ի առաւօտեան ժամը 11:30-ից Շահինշահրի հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանը եւ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութիւնը մասնակցեցին՝ զոյգ դպրոցների տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւած աւանդական հրավառութեանը եւ Տեառնընդառաջին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։