Հա

Համայնք

02/10/2018 - 14:10

Դոլարը՝ 10 հազար 500 թուման

Արտարժոյթի շուկայում շարունակում մեծ է թիւն այն անձնաւորութիւնների, որոնք ցանկանում են վաճառել իրենց մօտ եղած դոլարը կամ եւրոն:

«alikonline.ir» - Արտաժոյթի շուկայում շարունակում մեծ է թիւն այն անձնաւորութիւնների, որոնք ցանկանում են վաճառել իրենց մօտ եղած դոլարը կամ եւրոն:

ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ ժամը 12:00 տւեալներով, դոլարի առքի գինը կազմում է 10.500-11.000 թուման, վաճառքը՝ 13.500 թուման: 1 եւրոյի առքը 14.500-15.000 թուման է, իսկ վաճառքը՝ 16.000-17.500 թուման:

Ոսկեդրամի շուկայում նոյնպէս գների նւազումը շարունակւում է: Անցեալ օրւայ համեմատութեամբ 1 ոսկեդրամի գինը նւազել է 75.000 թումանով՝ հասնելով 4.432.000 թումանի:

Մասնգէտների կարծիքով՝ արտարժոյթի եւ ոսկու շուկայում գների նւազումը շարունակւելու է: 1 դոլարի գինը կարող է իջնել մինչեւ 8000 թուման, ինչը տնտեսագէտների կարծիքով, նրա իրական փոխարժէքն է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։