Հա

Համայնք

02/10/2018 - 12:10

ՀՀ վերանկախացման 27-ամեակի առթիւ «Հանրապետական մաղթանք»՝ Նոր Ջուղայի եկեղեցիներում

Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում մատուցւող կիրկնօրեայ ս. եւ անմահ պատարգի ընթացքում տեղի ունեցաւ «Հանրապետական մաղթանք»՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-ամեակի առթիւ։

«alikonline.ir» - Կիրակի՝ 2018 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եւ Ս. Ստեփանոս եկեղեցիներում մատուցւող կիրկնօրեայ ս. եւ անմահ պատարգի ընթացքում տեղի ունեցաւ «Հանրապետական մաղթանք»՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-ամեակի առթիւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ս. Յովհաննու եկեղեցու ս. պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ով հոգեպարար արարողութեան ընթացքում՝ քարոզի փոխարէն, անդրադառնալով «Հանրապետական մաղթանք»-ին, բացատրեց սոյն կարգի իրականացման իմաստը, յատկապէս կարեւորելով, որ այն միջոց է հայրենիքի վերելքի համար բարի մաղթանքներ եւ աղօթքներ ուղղելու առ Բարձրեալն Աստւած։ Սրբազան Հայրն իր խօսքի երկրորդ բաժնում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորանքի խօսք ասաց՝ Իրանում ՀՀ արտակարգ ու լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին եւ դեսպանատան անձնակազմին, ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեան անդամներին, քաղաքացիներին ու աշխարհասփիւռ հայութեանը։

Խօսքից յետոյ թեմակալ առաջնորդի նախագահութեամբ իրականացւեց «Հանրապետական մաղթանք»-ը։

Սբ. Ստեփանոս եկեղեցում կիրակնօրեայ ս. պատարագը մատուցեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, իսկ Ս. Յովհաննու եկեղեցում՝ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը։ 

 

Լուսանկարի հեղինակ՝ բրշ. Արա սրկ. Բաղումեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։