Հա

Համայնք

02/10/2018 - 11:00

Երկօրեայ արարողութիւններ Ս. Գէորգ զօրավարի տօնի առթիւ՝ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում

Ս. Գէորգ զօրավարի եւ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօներին նւիրւած երկօրեայ արարողութիւնները տեղի ունեցան ուրբաթ եւ շաբաթ՝ 2018 թւականի սեպտեմբերի 28 եւ 29-ին, Սրբի անունը կրող այս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ։

«alikonline.ir» - Ս. Գէորգ զօրավարի եւ Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցու անւանակոչութեան տօներին նւիրւած երկօրեայ արարողութիւնները տեղի ունեցան ուրբաթ եւ շաբաթ՝ 2018 թւականի սեպտեմբերի 28 եւ 29-ին, Սրբի անունը կրող այս եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ հոծ թւով հաւատացեալ ժողովրդի մասնակցութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Տօնին նախորդող օրը՝ ուրբաթ, առաւօտեան ժամը 11։00-ին, եկեղեցու շրջափակում կատարւեց աղօրհնէքի, իսկ երեկոյեան ժամը 6։00-ին, եկեղեցում՝ հսկման արարողութիւնները։ Աղօրհնէքի կարգի աւարտին թեմակալ առաջնորդը մաղթեց, որ այս օրհնւած աղը խորհրդանշականօրէն միջոց հանդիսանայ, որպէսզի աւելանայ մարդկութեան շնորքը՝ աշխարհում խաղաղութիւն հաստատելու եւ միմեանց հետ փոխհասկացողութեամբ ու հանդուրժողականութեամբ վարւելու համար։

Հարկ է նշել, որ նոյն օրը կէսօրից յետոյ ժամը 3։00-ին, տեղի ունեցաւ ոչխարների զենումը, որից յետոյ հարիսայի պատրաստման յանձնախմբի անդամները, ովքեր նախորդ օրւանից աշխատանքի անցնելով նախապատրաստւել էին այս պատասխանատու յանձնարարութեանը, սկսեցին եփման գործընթացը։

Շաբաթ առաւօտեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց ձեռամբ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։

Ընթացքում յաւուր պատշաճի քարոզեց առաջնորդ Սրբազան Հայրը: Նա իր խօսքում ակնարկելով հնչած շարականներից մէկին, որտեղ ասւած էր. «Ամենասուրբ Երրորդութեան կողմից ընտրեալ եւ հաւատարիմ ծառայ, յաղթող սպառազէն եւ քաջ նահատակ, ով սուրբ Գէորգ, մեր անձերի համար Քրիստոսի մօտ բարեխօսիր», յատկապէս անդրադարձ կատարեց Սրբի կեանքին ու աննկուն հաւատքին եւ ասաց. «Սուրբ Գէորգ զօրավարի այս տօնը, թող որ մեզ համար լաւագոյն առիթը հանդիսանայ քաջութեամբ պատերազմելու սնաբարոյ աշխարհի՝ ի մսանաւորի մեր մոլութիւնների ու մոլորութիւնների դէմ, յանձն առնելով Յիսուս Քրիստոսի Աւետարանի քարոզութիւնը՝ թէ՛ խօսքով եւ թէ՛ գործով»:

Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ ջրօրհնէքի կարգը՝ Ս. Գէորգ զօրավարի աջ-մասունքով։

Այնուհետեւ երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց հարիսան, որը բաժանւեց ժողովրդին։

Վերոնշեալ կարգերին մասնակցել էին նաեւ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանն ու եկեղեցական դասը։ Ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Տօնին առնչւող արարողութիւնների կազմակերպական գործը կատարւել էր Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան միջոցով։

Յարակից լուրեր

  • Ջրօրհնէքի արարողութիւն՝ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում
    Ջրօրհնէքի արարողութիւն՝ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում

    Ուրբաթ՝ 2019 թ. յունւարի 18-ին, Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ մասնակցութեամբ Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, սարկաւագաց դասի ու Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի, իրականացւեց Ջրօրհնէքի արարողութիւն:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ Հայրապետական գիրն ընթերցւեց՝ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու եկեղեցում

    Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Յովհաննու եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի։ 

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

  • 2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում
    2019 թւականի դիմաւորումը՝ Նոր Ջուղայում

    Յունւարի 1-ի առաջին պահերին՝ ժամը 00:30-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Գոհաբանական աղօթք մատուցւեց՝ 2019 թւականի Ամանորի առթիւ: 

  • Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան
    Երաշխաւորելով մեր հայրենիքի, ազգի ու սփիւռքի ապագան

    Մօտ երկու հազարամեակ առաջ, Սիրիայի կառավարիչ՝ Կիւրենիոսի օրերին, մարդահամարի նպատակով Օգոստոս Կայսեր հրապարակած մի հրամանագրի անսալու եւ օրէնքին ենթակայ լինելու համար, Յովսէփ, Դաւիթի ցեղից եւ ազգատոհմից, ուրիշների նման, ինք եւս Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ եւ իր անունն արձանագրել տալու համար, գնաց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը՝ Դաւիթ թագաւորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը յղի էր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։