Հա

Համայնք

10/10/2018 - 09:40

Արցախին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում

Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, տեղի ունեցաւ Արցախին նւիրւած 3-րդ բարեգործական դաշտահանդէսը։

«alikonline.ir»  - Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, տեղի ունեցաւ Արցախին նւիրւած 3-րդ բարեգործական դաշտահանդէսը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյի խանդավառ մթնոլորտն ապահովւեց մանկական ձեռարւեստի եւ խաղերի կրպակներով, մեծահասակների համար նախատեսւած խաղերով ու զբաղմունքներով, վիճակախաղով, ուրախ երաժշտութեամբ եւ ճոխ բիւֆէով, ուր վաճառւում էին աւանդական ճաշատեսակներ ու զանազան այլ անուշահամ ուտելիքներ։

Միջոցառման կազմակերպման գործում իրենց սիրայօժար մասնակցութիւնն էին բերել զոյգ միութիւնների անդամ-ուհիները։

Հարկ է նշել, որ ինչպէս նախորդ տարիները սոյն ծրագրի հասոյթը նոյնպէս յատկացւելու է արցախահայութեանն օժանդակելու աշխատանքներին։

Յարակից լուրեր

  • Աշնանային վաճառք Նոր Ջուղայում
    Աշնանային վաճառք Նոր Ջուղայում

    Նոյեմբերի 24-ին եւ 25-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ, նոյն միութեան հանդիսութիւնների դահլիճում տեղի ունեցաւ Աշնանային վաճառք, որտեղ միութեան Սկաուտական միաւորը վաճառքի էր հանել միաւորի անդամների ծնողների միջոցով պատրաստւած եւ գեղեցիկ փաթեթաւորւած պահածոներ եւ թխւածքներ, որոնց բազմազանութիւնը վկայում էր միաւորի Գերագոյն մարմնի եւ ծնողների համատեղ ու արդիւնաւէտ ջանքի մասին: Վաճառքից բացի՝ միաւորի ծնողները ստանձնել էին նաեւ բիւֆէի դժւարին պատասխանատւութիւնը։ Միութեան Մշակութային միաւորի վարչութիւնը ապահովել էր այցելուների ժամանցը՝ սլաքախաղի միջոցով:

  • Տնական ուտելիքների բարեգործական վաճառք՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ
    Տնական ուտելիքների բարեգործական վաճառք՝ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան նախաձեռնութեամբ

    Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութիւնը բարեգործական նպատակներով կազմակերպւող իր աշխատանքների շարանում, ուրբաթ՝ 2018 թ.-ի հոկտեմբերի 26-ին, Նոր Ջուղայի հայոց ազգ. ծերանոցի յետնաբակում կազմակերպեց տնական ուտելիքների բարեգործական վաճառք։ 

  • Տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ նւիրւած Թարգմանչաց տօնին
    Տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ նւիրւած Թարգմանչաց տօնին

    Ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ի երեկոյեան Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի, Թեհրանի եւ Թաւրիզի 8 պարախմբերի:

  • Ջաւախքին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում
    Ջաւախքին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում

    Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ, ամենամեայ կարգով կազմակերպւող Ջաւախքին եւ ջաւախքահայութեանը նւիրւած բարեգործական դաշտահանդէսը, այս տարի կայացաւ ուրբաթ՝ 2018 թւականի յունիսի 29-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում:

  • Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի դաշտահանդէսը ազգ. առաջնորդարանի այգում
    Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի դաշտահանդէսը ազգ. առաջնորդարանի այգում

    Երկուշաբթի, 28 մայիս 2018-ի առաւօտեան ժամը 11-ից, Ազգային առաջնորդարանի այգին եռուզեռ էր, որովհետեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի երեխաները ուրախութեամբ նախապատրաստւում էին իրենց տարեվերջի դաշտահանդէսին, ծնողների հետ միասին յարդարելով վայրը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։