Հա

Համայնք

10/10/2018 - 09:40

Արցախին նւիրւած բարեգործական դաշտահանդէս՝ Նոր Ջուղայում

Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, տեղի ունեցաւ Արցախին նւիրւած 3-րդ բարեգործական դաշտահանդէսը։

«alikonline.ir»  - Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութիւնների համատեղ նախաձեռնութեամբ հինգշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 4-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, տեղի ունեցաւ Արցախին նւիրւած 3-րդ բարեգործական դաշտահանդէսը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Երեկոյի խանդավառ մթնոլորտն ապահովւեց մանկական ձեռարւեստի եւ խաղերի կրպակներով, մեծահասակների համար նախատեսւած խաղերով ու զբաղմունքներով, վիճակախաղով, ուրախ երաժշտութեամբ եւ ճոխ բիւֆէով, ուր վաճառւում էին աւանդական ճաշատեսակներ ու զանազան այլ անուշահամ ուտելիքներ։

Միջոցառման կազմակերպման գործում իրենց սիրայօժար մասնակցութիւնն էին բերել զոյգ միութիւնների անդամ-ուհիները։

Հարկ է նշել, որ ինչպէս նախորդ տարիները սոյն ծրագրի հասոյթը նոյնպէս յատկացւելու է արցախահայութեանն օժանդակելու աշխատանքներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։