Հա

Համայնք

11/10/2018 - 11:10

Նոր Ջուղայի «Արմէն» տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի սաների այցելութիւնը՝ Նոր Ջուղայի ծերանոց

Երեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակրետ-ուհիները այցելեցին Ն. Ջ. հայոց ազգ. ծերանոց՝ ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցութեամբ։

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի 6-րդ դասարանի աշակրետ-ուհիները այցելեցին Ն. Ջ. հայոց ազգ. ծերանոց՝ ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչների ուղեկցութեամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծերանոցի բնակիչներին հանդիպելու եւ նրանց հետ լաւ ու հետաքրքիր ժամանակ անցկացնելուց բացի՝ սոյն այցելութիւնը կազմակերպւել էր վեցերորդի կրօնի դասագրքում տեղ գտած Աստծոյ պատւիրանի եւ Քրիստոսի ուսուցման համաձայն, ուր յորդորում է յարգել եւ պատւել ծնողներին ու մեծերին։

Սաներին եւ նրանց պատասխանատուներին ջերմ դիմաւորեցին ծերանոցը կառավարող Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան վարչութեան եւ «Տան» յանձնախմբի անդամուհիները, ինչպէս նաեւ կենտրոնի սիրալիր բնակիչները։

Յուզիչ, հետաքրքիր եւ հաճելի այցելութիւնն սկիզբ առաւ դասարանի հայերէն առարկաների ուսուցչուհի Ժանետ Բաղումեանի սրտաբուխ բառերով։ Նա իր ելոյթի սկզբանական բաժնում ողջոյնի խօսք ասաց եւ առողջութիւն ու երկար կեանք մաղթեց տարեց բնակիչներին։ Ուսուցչուհին անդրադառնելով ծնողներին յարգելու եւ պատւելու Աստծոյ պատւիրանին՝ աւելացրեց, որ սոյն այցելութիւնը ոչ միայն իրենց պարտքն է եղել, այլեւ ուսուցողական նախաձեռնութիւն է մատաղ սերնդի դաստիարակութեան գործում։

Ընթացքում դպրոցականների ու իրենց պատասխանատուների, ինչպէս նաեւ տարեցների կողմից հնչեցին երգեր ու ասմունքներ, իսկ ուրախ երաժշտութեան ներքոյ պարեցին աշակերտներն ու տատիկները։

Տեղի ունեցաւ նաեւ հիւրասիրութիւն, որտեղ բոլորը ճաշակեցին աշակերտների մայրերի պատրաստած անուշահամ կարկանդակները։

 

Լուսանկարները տրամադրեցին դպրոցի Ծնողական խորհրդի անդամները

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։