Հա

Համայնք

11/10/2018 - 11:36

«Թռիչք դաշնամուրի հետ» մանկա-պատանեկան ուսուցողական գիրքը՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի հեղինակութեամբ

Համիկ Ալեքսանդրեանը լինելով մի անձ, ով նւագել է սկսել մանուկ հասակից ու լաւապէս ծանօթ է այն խանդավառ աշխարհին, որը երեխաների առջեւ է բացւում հէնց երաժշտութեան միջոցով, եւ յատկապէս լինելով երկու մանուկների հայր, ով վաղուց նկատել է, թէ շուկայում բաւարար չեն փոքրիկների համար նախատեսւած դաշնամուրի ուսուցողական նիւթերը, 2016 թւականից ձեռնամուխ եղաւ կազմել այս գիրքը։

«alikonline.ir» - Երաժշտութիւնն արւեստի այն եզակի ոլորտներից է, որը դիւր է գալիս մարդ արարածին՝ անկախ նրա տարիքից ու սեռից։ Երաժշտութիւն ունկնդրելը կամ նւագելը ոմանց համար ուղղակի հոբի է, իսկ ոմանց համար՝ մասնագիտութիւն, սակայն անկախ ամէն ինչից, չի կարելի ժխտել այն անասելի բաւականութիւնն ու անդորրը, որն ստացւում է սիրելի երաժշտական համարը լսելիս կամ կատարելիս։ Կարծես այդպիսով մարդը կտրւում է աշխարհից, առօրեայ հոգսերից ու խնդիրներից։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

«Երաժշտութիւնը բարձրագոյն արւեստներից է, որը մաքրում ու պայծառացնում է հոգին, իսկ եթէ այն հէնց մանուկ հասակից է մերւում հոգու հետ, լայն դերակատարութիւն է ունենում անձի անհատականութեան ձեւաւորման մէջ». հէնց այս նախադասութիւններով է սկիզբ առել մայեստրօ-երաժիշտ Համիկ Ալեքսանդրեանի հեղինակութեամբ լոյս ընծայած «Թռիչք դաշնամուրի հետ» (پرواز با پیانو) գրքի նախաբանը, որն ուսուցողական յարմար ձեռնարկ է դաշնամուրով նւագել սովորող մանուկների ու պատանիների համար։ 

Ստեղծագործական բուռն ձիրքի տէր այս երիտասարդ հեղինակը, վերջին տարիներին մեծ ճանաչում է գտել արւեստասէր եւ արւեստագէտ խաւի մօտ, ի մասնաւորի իր «Թիթեռնիկների պարը» (رقص پروانه ها) եւ «Ծաղիկների շշունջը» (زمزمه گلها) դաշնամուրային կատարումներից բաղկացած հեղինակային ձայնասկաւառակների եւ փոփ երգերի երաժշտութիւնների դաշնամուրային վերամշակւած մեղեդիների հաւաքածու «Կապոյտ երկինք» (آسمان آبی) գրքի շնորհիւ։ 

Համիկ Ալեքսանդրեանը լինելով մի անձ, ով նւագել է սկսել մանուկ հասակից ու լաւապէս ծանօթ է այն խանդավառ աշխարհին, որը երեխաների առջեւ է բացւում հէնց երաժշտութեան միջոցով, եւ յատկապէս լինելով երկու մանուկների հայր, ով վաղուց նկատել է, թէ շուկայում բաւարար չեն փոքրիկների համար նախատեսւած դաշնամուրի ուսուցողական նիւթերը, 2016 թւականից ձեռնամուխ եղաւ կազմել այս գիրքը։

Գրքի շարանը բաղկացած է երեք հատորներից եւ իւրաքանչիւր հատորն ունի 30 կարճ ու պարզ մեղեդիներ. մեղեդիների համար նկատի են առնւել գրաւիչ թեմաներ, ինչը սովորելն առաւել հաճելի է դարձնում փոքրիկների համար։ Առաջին հատորում ներառւած են համեմատաբար աւելի հեշտ երաժշտութիւններ եւ սկսնակները սովորելու ընթացքում որեւէ բարդութեան չեն հանդիպելու։ Իւրաքանչիւր հատորին կցւած է մի ձայնասկաւառակ, որտեղ պատկան մեղեդիները կարելի է ունկնդրել՝ հեղինակի կատարմամբ։

Թէեւ գրքերի այս շարանը նախատեսւել է մատաղ սերնդի համար, սակայն այն հիանալի ուսուցողական ձեռնարկ է, որն անկախ տարիքից բոլորի առջեւ բացում է երաժշտութեան աշխարհի դռները։

«Թռիչք դաշնամուրի հետ» գիրքը կազմւել է ամենայն բծախնդրութեամբ ու համապատասխանում է դաշնամուրային կատարողական տեխնիկային։

Յարակից լուրեր

  • Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում
    Ս. Ամենափրկիչ վանքի 18-ամեայ «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը՝ Նոր Ջուղայում

    Տարիներ շարունակ բազմաթիւ բեմերից աշխոյժ ելոյթ ծաւալած Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը բոլորեց իր 18-ամեակը։ 

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հիմնադրւած եւ մինչեւ այսօր նոյն խորհրդի հովանաւորութիւնը վայելած այս երգչախումբն անցնող 18 տարիների ընթացքում իր գործունէութեամբ արժանացել է արւեստասէր հանդիսատեսի գովեստին ու համակրանքին՝ ոչ միայն իր երիտասարդ անդամ-ուհիների գերազանց կատարումների, այլեւ նոյնպէս երիտասարդ ղեկավար մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի անվերապահ ջանքերի շնորհիւ։

  • Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը
    Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը

    Երկուշաբթի, հոկտեմբերի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում համախմբւել էին հայորդիներ՝ տօնելու Ս. Ամենափրկչեան վանքի Ս. Յովսէփ Արեմաթացի մայր եկեղեցու անւանակոչութեան տօնը, որը նշւած է իբրեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի տօն:
    Երեկոյեան ժամը 17:30-ին սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի ձեռամբ:

  • Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը մասնակցեց «Իմ Հայաստան» Համահայկական 3-րդ փառատօնին
    Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը մասնակցեց «Իմ Հայաստան» Համահայկական 3-րդ փառատօնին

    Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25-ամեակի առթիւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց «Իմ Հայաստան» Համահայկական 3-րդ փառատօնը, որի «Խմբերգային արւեստի օրեր» բաժնում իր մասնակցութիւնը ցուցաբերեց նաեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի եւ հովանաւորութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի:

  • Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը մասնակցելու է «Իմ Հայաստան» Համահայկական 3-րդ փառատօնին
    Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը մասնակցելու է «Իմ Հայաստան» Համահայկական 3-րդ փառատօնին

    «Իմ Հայաստան» Համահայկական 3-րդ փառատօնի «Խմբերգային արւեստի օրեր» բաժնի մեկնարկը կը տրւի օգոստոսի 5-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահում՝ բացման հանդիսաւոր արարողութեամբ: Փառատօնի խմբերգային բաժնին մասնակցելու է նաեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի ղեկավարութեամբ եւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ:

  • Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի 110-ամեակին նւիրւած միջոցառումների ծիրում՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի «Ծաղիկների շշունջը» ձայնասկաւառակի շնորհանդէս
    Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի 110-ամեակին նւիրւած միջոցառումների ծիրում՝ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի «Ծաղիկների շշունջը» ձայնասկաւառակի շնորհանդէս

    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից նշանակւած Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ՝ մայիսի 13-ի երեկոյեան ժամը 6-ին, վանքի շրջափակում՝ յոբելեար գրադարանի մուտքի առջեւ, տեղի ունեցաւ մայեստրօ-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանի երկրորդ դաշնամուրային երաժշտութիւնների հաւաքածոյի՝ «Ծաղիկների շշունջը» ձայնասկաւառակի շնորհանդէսը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։