Հա

Համայնք

27/10/2018 - 09:30

Հոգեպարար արարողութեամբ նշւեց Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը

Երկուշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 22-ի երեկոյեան, ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը։ 

«alikonline.ir» - Երկուշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 22-ի երեկոյեան, ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեց առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու անւանակոչութեան տօնը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը. արարողութեանը մասնակցում էին թեմի քահանայից եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը։

Պատարագին ներկայ էին՝ ազգային մարմինների ներկայացուցիչները եւ Նոր Ջուղայից ու Շահինշահրից ժողովուրդ։

Քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում անդրադառնալով Ս. Յովսէփ Արիմաթացու կեանքին՝ ի մսանաւորի նրա ամուր հաւատին ու Քրիստոսի նկատմամբ ունեցած սիրուն՝ կարեւորութեամբ շեշտեց աւետարանական այն դրւագը, որ վկայում է, թէ երբ սարսափի մթնոլորտի ազդեցութեան ներքոյ անգամ Քրիստոսի աշակերտները լքեցին նրան, ինչպէս Ս. Արիմաթացին եղաւ այն խիզախ հաւատացեալը, ով համարձակութիւն ունեցաւ Պիղատոսից թոյլտւութիւն խնդրելու՝ Քրիստոսի դին խաչից իջեցնելու եւ թաղելու։ Քարոզիչն իր խօսքի շարունակութեան մէջ շնորհաւորելով առիթի կապակցութեամբ՝ աղօթեց առ Բարձրեալն Աստւած, որ ամուր պահի բոլորի հաւատը՝ Քրիստոսի փառքը տեսնելու եւ երկնքի արքայութեանն արժանանալու համար։

Արարողութեան աւարտին ներկաները հաղորդութիւն ստացան, ապա Ս. խորանի վրայ Ս. Յովսէփ Արիմաթացու աջով կատարւեց Ջրօրհնէքի կարգը, որից յետոյ բոլորը համախմբւեցին վանքի բակում՝ եկեղեցու արեւմտեան մասում, որտեղ հոգեհանգստեան պաշտօն իրականացւեց՝ սոյն վանքում պաշտօնավարած հոգեւորական ու աշխարհական ննջեցեալ սպասաւորների եւ եկեղեցու բարերաների հոգիների խաղաղութեան համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։