Հա

Համայնք

27/10/2018 - 13:30

Տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ նւիրւած Թարգմանչաց տօնին

Ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ի երեկոյեան Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի, Թեհրանի եւ Թաւրիզի 8 պարախմբերի:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ի երեկոյեան Նոր Ջուղայի Հայ մարզամշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ իրանահայ առաջին պարի փառատօնը՝ մասնակցութեամբ Նոր Ջուղայի, Թեհրանի եւ Թաւրիզի 8 պարախմբերի: Փառատօնին, իւրաքանչիւր պարախումբ ներկայացրեց երկու պարային համարներ:

Փառատօնի մեկնարկից առաջ մէկ րոպէ լռութեամբ յարգեցին մեծ հայի՝ Շառլ Ազնաւուրի յիշատակը:

Ծրագրին ներկայ էին՝ Մշակութային եւ համայնքային գծով Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան խորհրդական՝ Էդւարդ Խաչատրեանը, հոգեւորականաց դասը, ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հոծ թւով ժողովուրդ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։