Հա

Համայնք

03/11/2018 - 10:40

Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 128-ամեակի տօնակատարութիւնը՝ Նոր Ջուղայում

Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 128-ամեակը հանդիսաւոր նշւեց ուրբաթ՝ 2018 թւականի նոյեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։

«alikonline.ir» - Շրջանի Հայ Դատի «Արձագանգ» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 128-ամեակը հանդիսաւոր նշւեց ուրբաթ՝ 2018 թւականի նոյեմբերի 2-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրում բանախօսութեամբ հանդէս եկաւ Հայաստանից ժամանած, Հ. Յ. Դաշնակցութեան անդամ, քաղաքական գործիչ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը, ով թւարկելով անցնող 128 տարիների ընթացքում Դաշնակցութեան կարեւորագոյն իրագործումները՝ ի նպաստ հայրենիքի եւ հայ ժողովրդի, ինչպէս նաեւ մատնանշելով այն պատճառները, որոնք ՀՀ վերանկախացումից յետոյ Դաշնակցութեանը մղեցին մաս կազմելու իշխող կառավարութիւններին, հիմնականում անդրադարձ կատարեց գիւղատնտեսութեան ոլորտում որդեգրւած մի քանի յստակ մօտեցումներին՝ Դաշնակցութեան արժէքային համակարգից բխած եւ Հ. Յ. Դ. տնտեսական դոկտրինը կազմող երեք սկզբունքներին, որոնք են՝ ներառական տնտեսական աճը, սոցիալական արդարութիւնն ու կայուն զարգացումը։

Յատկանշական է, որ ձեռնարկի երկրորդ բաժնում տեղի ունեցան գեղարւեստական կատարումներ, իսկ զուգահեռաբար կազմակերպւել էր գրքի ցուցահանդէս։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։