Հա

Համայնք

06/12/2018 - 09:40

Յոբելեանական միջոցառում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան 42-ամեակի առթիւ

Հինգշաբթի, 2018 թւականի նոյեմբերի 22-ի կէսօրից յետոյ ժամը 4-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ յոբելեանական ձառնարկ տեղի ունեցաւ նոյն միութեան հիմնադրման 42-ամեակի առիթով։ 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 2018 թւականի նոյեմբերի 22-ի կէսօրից յետոյ ժամը 4-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ յոբելեանական ձառնարկ տեղի ունեցաւ նոյն միութեան հիմնադրման 42-ամեակի առիթով։ Միջոցառմանը ներկայ էին՝ արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի Հայ համայնքի վարչութեան եւ տեղի միութիւնների ներկայացուցիչները, «Սրբոց Վարդանանց» դպրոցի ուսուցչական կազմը, յոբելեար միութեան անդամուհիներն ու մի շարք այլ հրաւիրեալներ։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Սկզբում ներկաները մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգեցին միութեան վախճանեալ անդամուհիների յիշատակը, ապա վարչութեան նախագահուհի՝ Անահիտ Օհանեանը ակնարկ ունեցաւ միութեան գործունէութեանը՝ անցնող 42 տարիների ընթացքում։

Այնուհետեւ կարկանդակը յատւեց յոբելեարի երիցագոյն եւ կրտսերագոյն անդամուհիներ Վարդուշ Մկրտչեանի ու Սեդա Յակոբեանի միջոցով, իսկ ընթացքում արտայայտւեց արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, որն ընդգծելով, թէ միութիւնը հիմնւել եւ գոյատեւել է անդամուհիների հաւատի ու յոյսի շնորհիւ, առաւել եռանդ ու բեղմնաւոր գործունէութիւն եւ յաջողութիւն մաղթեց միութենականներին։

Շարունակութեան մէջ հնչեցին բարեմաղթանքներ, իսկ տօնական խանդավառութիւնը բազմապատկւեց ներկաների կատարմամբ երգերով ու ասմունքներով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։