Հա

Համայնք

16/12/2018 - 09:00

1988-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի զոհերի յիշատակին հոգեհանգիստ՝ Նոր Ջուղայում

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2018 թ. դեկտ. 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում մատուցւած կիրակնամուտի արարողութեան աւարտին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, 1988 թ.-ի Հայաստանի աւերիչ երկրաշարժի 30-ամեակի առիթով, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ՝ սոյն աղէտի զոհերի յիշատակին։

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, շաբաթ՝ 2018 թւականի դեկտեմբերի 8-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Գէորգ եկեղեցում մատուցւած կիրակնամուտի արարողութեան աւարտին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու հոգեւորականաց դասի մասնակցութեամբ, 1988 թւականի Հայաստանի աւերիչ երկրաշարժի 30-ամեակի առիթով, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ՝ սոյն աղէտի զոհերի յիշատակին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Այս ցաւալի առիթով գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր սրտի խօսքն ուղղելով ներկայ հաւատացեալներին՝ յիշեց 1988-ի աղէտալի երկրաշարժը եւ դրա հետեւանքները, որը տարածւեց ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհասփիւռ հայութեան վրայ, ապա դրւատանքով անդրադարձաւ համայն հայութեան եւ օտար երկրների կողմից տուժածներին մեկնած օգնութեան ձեռքերին։ Առաջնորդ Սրբազան Հայրն իր, թեմի ազգային իշախնութեան եւ ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղելով երկրաշարժի զոհերի հարազատներին՝ աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ իր ողորմութեամբ նրանց հոգիները երկնքի արքայութեան լոյսերի ներքոյ հանգչեցնի։

Արարողութիւնն աւարտւեց զոհերի յիշատակին խնկարկումով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։