Հա

Համայնք

17/01/2019 - 09:30

Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում

Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները։ 

«alikonline.ir» - Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Յատկանշական է, որ այս տարի կազմակերպիչների հրաւէրով ներկայացել էին նաեւ Շահինշահրի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն պրն. Էսմաիլզադէն՝ իր օգնականների ընկերակցութեամբ եւ Շահինշահրի քաղաքապետ պրն. Էշղին։

Սկզբում հիւրերին բարեգալստեան խօսք ասաց դպրոցի տեսուչ պրն․ Ղաջարին, այնուհետեւ Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէն պրն․ Էսմաիլզադէն շնորհաւորելով Ամանորն ու Ս. Ծնունդը, շեշտեց, Իրանում հայ եւ պարսիկ հայրենակիցների միջեւ առկայ միասնականութիւնն ու համերաշխութեան մթնոլորտը։

Շարունակութեան մէջ արտայայտւեց պրն. քաղաքապետը, ով տօնի առթիւ շնորհաւորանքներից յետոյ, դրւատանքի խօսք ասելով հայ համայնքի մասին, Շահինշահրի հայերին տեղի լաւագոյն բնակիչներից համարեց։

Ելոյթների աւարտին արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մնասեանն իր ուրախութիւնը յայտնեց պետական պաշտօնատարների այցելութեան կապակցութեամբ եւ աղօթեց Բարձրեալին, որ բոլորին շնորհի առողջութիւն ու յաջողութիւն։

Վերջում դպրոցի անունից յուշանւէրներ շնորհւեցին հիւրերեին, իսկ այցելուները նւէրներ բաժանեցին աշակերտութեանը։

Պաշտօնական բաժնից յետոյ դպրոցականներն իրենց օրը շարունակեցին տօնական խանդավառ մթնոլորտում։

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու տեղեկացնում ենք, որ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստում, գումարեալ 2019 թ. յուլիսի 3-ին, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի մասին օրակարգի կէտի ներքոյ, ժողովը քննութեան ենթարկեց նշեալ դպրոցի ընդհանուր իրավիճակը, որն համայնքի աշակերտների թւի տարեցտարի նւազելու հետեւանքով մանկավարժական եւ ուսումնադաստիարակչական ծրագրերը լաւապէս իրականացնելու ուղղութեամբ բազմաթիւ խնդիրներ է դիմագրաւում։

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ճաշկերոյթ-ժողովը Ամանորի առթիւ

    Կիրակի, 27 յունւար 2019 թ.-ին Հ.Օ.Մ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեց ճաշկերոյթ, Նոր տարւայ եւ Ս. Ծնունդի առիթով:

  • Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում
    Ամանորեան այցելութիւններ ծերանոցներում

    Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեհրանի հայոց թեմի Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի համագործակցութեամբ այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն ծերանոց-հանգստեան տներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին: 

  • Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին
    Սրբազան Հօր ամանորեան այցելութիւնները հայ անձնուրացների ընտանիքներին

    Երեքշաբթի, 1 յունւար 2019 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների եւ անձնուրացների ընտանիքներին:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը

    Չորեքշաբթի, 26 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան, Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահում տեղի ունեցաւ Հայ Օգնութեան միութեան Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի Ամանորի հանդիսութիւնը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։