Հա

Համայնք

26/01/2019 - 10:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ հայրապետական գրի ընթերցումը Շահինշահրում

Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 19-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Սիփան եպս․ Քէչէճեանի՝ կիրակնամուտի ժամերգութիւն իրականացւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում։

«alikonline.ir» - Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 19-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Սիփան եպս․ Քէչէճեանի՝ կիրակնամուտի ժամերգութիւն իրականացւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ժամերգութեան աւարտին Սրբազան հօր միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը՝ 2019 թւականը «Հայ մամուլի տարի» հռչակելու կապակցութեամբ։

Ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայցուցիչ Արմոնդ Հախնազարեանն ու ժողովուրդ։

Արարողութեան ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։