Հա

Համայնք

27/01/2019 - 09:40

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ այցելութիւններ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիր

2019 թւականի Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Սպահանի Ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան եւ 3-րդ շրջանի հիմնարկի բարձրաստիճան պաշտօնատարներն այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. կիրթահամալիր, ուր տեսակցութիւն կայացաւ հիւրերի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչների ու «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների միջեւ։ 

«alikonline.ir» - 2019 թւականի Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Սպահանի Ուսումնա-դաստիարակութեան գերատեսչութեան եւ 3-րդ շրջանի հիմնարկի բարձրաստիճան պաշտօնատարներն այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգ. կիրթահամալիր, ուր տեսակցութիւն կայացաւ հիւրերի եւ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչների ու «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցների տնօրինութիւնների միջեւ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Այս ծիրում կիրակի՝ յունւարի 13-ի առաւօտեան կրթահամալիր այցելեց Սպահանի 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի նորանշանակ տնօրէն Մոհամադռեզա Նազարեանն ու նրան ընկերակցող պատւիրակութիւնը։ Հանդիպման ընթացքում հիւրընկալի կողմից հնչեցին ողջոյնի եւ բարիգալստեան խօսքեր, բացատրութիւններ տրւեցին Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների կացութեան, ծրագրերի, հնարաւորութիւնների ու յաջողութիւնների եւ դպրոցները հովանաւորելու ուղղութեամբ թեմի Կրթական խորհրդի գործունէութեան մասին, իսկ շնորհակալական խօսք հնչեց Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի պատասխանատուներին ուղղւած՝ հայոց դպրոցներին առնչւող հարցերում հարկ եղած համագործակցութիւնը ցուցաբերելու առթիւ։ Շարունակութեան մէջ պրն. Նազարեանն արտայայտւեց տօնի առթիւ շնորհաւորանքի խօսքով ու մաղթանքներով, ինչպէս նաեւ հայոց ազգ. դպրոցների եւ հայ աշակերտութեան առանձնայատկութիւնների ու ընդունակութիւնների մասին դրւատանքի խօսքերով։ Տեսակցութեան աւարտին հիւրերն այցելելով կրթահամալիրի զանազան բաժաններ՝ մօտիկից ծանօթացան առկայ հնարաւորութիւններին։

Չորեքշաբթի՝ յունւարի 16-ի առաւօտեան, կրթահամալիր այցելեց Սպահան նահանգի Ուսունա-դաստիարակութեան գերատեսչութեան տնօրէն Մոհամադ Էթեդադին՝ ընկերակցութեամբ 3-րդ շրջանի Ուսումնա-դաստիարակութեան հիմնարկի տնօրէնի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտօնատարների։

Սոյն հանդիպումը նոյնպէս յագեցած էր ողջոյնի եւ բարիգալստեան ջերմ խօսքերով, եւ Նոր Ջուղայի համայնքի ու հայոց ազգ. դպրոցների մասին բացատրութիւններով, որոնք ներկայացւեցին հիմնարկի տնօրէն պրն. Նազարեանի եւ դպրոցների տնօրէնների միջոցով։

Պրն. Էթեդադին իր ուրախութիւնը յայտնելով հայոց դպրոցներ կատարած այս այցելութեան համար՝ գնահատանքի խօսք ասաց սոյն վարժարանների աշխատանքի կապակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։