Հա

Համայնք

02/02/2019 - 10:10

Արցախեան շարժման 30-ամեակին նւիրւած խորհրդաժողով՝ Նոր Ջուղայում

Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը։ 

«alikonline.ir» - Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ, Արցախեան շարժման 30-ամեակի առիթով, ուրբաթ՝ 2019 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում (Նոր Ջուղա) տեղի ունեցաւ «Արցախեան շարժման 30-ամեակ՝ պատմութիւն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Շուրջ վեց ժամ տեւողութեամբ այս միջոցառման ընթացքում առանձին ելոյթների ներքոյ անդրադարձ կատարւեց Արցախի պատմական անցեալին, Արցախի Հանրապետութեան պետականութեան կառոյցին ու բնակչութեանը, պատմական իրաւունքին՝ ըստ իսլամական աղբիւրների, ազատամարտի ձեւաւորմանը, Արցախեան հակամարտութեան մերօրեայ զարգացումներին ու կարգաւորման հեռանկարներին եւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործում՝ Հայաստանի ու Սփիւռքի դերակատարութեանը։

Խորհրդաժողովի զեկուցաբերներն էին՝ Վարուժ Մովսիսեանը, Թաթուլ Օհանեանը, Արամ Շահնազարեանը, դոկտ. Կարէն Խանլարեանը, Սեւակ Խաչատրեանն (Արցախ) ու Սոնիկ Բաղումեանը։

Մանրամասնութիւնները՝ հետագայում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։