Հա

Համայնք

05/02/2019 - 09:30

Դպրոցական նախաձեռնութիւններ եւ Ամանորեայ միջոցառումներ՝ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում

2018 թւականի նոյեմբերի 29-ին, Շահինշահրի հայոց ազգ․ «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում տիրում էր խանդավառ մթնոլորտ։ Դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհրդի անդամուհիներ՝ Ժաննա Շահբազեանն ու Արսինէ Ոսկանեանը սաների համար իրականացրեցին «Համառ բադիկ» խորագրով տիկնիկային ներկայացումը՝ անմոռանալի պահեր պարգեւելով փոքրիկներին։

«alikonline.ir» - 2018 թւականի նոյեմբերի 29-ին, Շահինշահրի հայոց ազգ․ «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանում տիրում էր խանդավառ մթնոլորտ։ Դպրոցի տեսչութիւնը եւ ծնողական խորհրդի անդամուհիներ՝ Ժաննա Շահբազեանն ու Արսինէ Ոսկանեանը սաների համար իրականացրեցին «Համառ բադիկ» խորագրով տիկնիկային ներկայացումը՝ անմոռանալի պահեր պարգեւելով փոքրիկներին։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Սոյն ներկայացման սցենարի հեղինակն էր Ժաննա Շահբազեանը։

Դեկտեմբերի 5-ին, աշակերտները դպրոցի տեսչուհու հետ միասին այցելեցին Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի գրադարան, որտեղ գրադարանավարուհի Վարդուհի Պօղոսեանը փոքրիկներին ծանօթացրեց գրքերին ու գրադարանի կանոններին, այնուհետեւ պատմեց Յովհաննէս Թումանեանի ստեղծագործութիւններից։ Յյաջորդիւ սաները նկարչութիւններ նկարեցին եւ նւիրեցին գրադարան, իսկ փոխադարձաբար նւէրներ ստացան տկն. Պօղոսեանից։

Դեկտեմբերի 26-ին, մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր տարւայ առիթով, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր սաներից բացի՝ հրաւիրւել էին նրանց ծնողներն ու համայնքի «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի աշակերտ-ուհիները։ Սկզբում տեսչուհի Կարինէ Մինասքանեանը ողջունեց բոլորին եւ շնորհաւորեց տօնի կապակցութեամբ, ապա սաները ելոյթ ունեցան խմբային պարերով ու երգերով։ Միջոցառումն աւելի խանդավառ շարունակւեց Ձմեռ պապիկի ներկայութեամբ եւ Ամանորեայ նւէրներով, ինչպէս նաեւ զւարճալի մթնոլորտի ներքոյ խաղերով։

Իսկ դեկտեմբերի 29-ին, նախ աշակերտները դպրոցում իրենց ծնողների համար պատրաստեցին տօնական բացիկներ, ապա այցելելով մօտակայ «Փոստ» կենտրոն, իւրաքանչիւր աշակերտ իր գեղեցիկ աշխատանքը որպէս Ամանորեայ անակնկալ  ուղարկեց իրենց բնակարանի հասցէին։

 

Լուսանկարների հեղինակ՝ Շահինշահրի թղթակից եւ դպրոցի պատասխանատուներ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։