Հա

Համայնք

17/02/2019 - 07:30

Երիտասարդների հմտութիւնները զարգացնող դասընթացներ՝ Նոր Ջուղայում

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, իրանահայ թեմերի երիտասարդների համար կազմակերպւած «Պատուհան» անւամբ ճանաչողական ֆորումին յաջորդող փուլում, կազմակերպւում են երիտասարդների հմտութիւնները զարգացնող ծրագրեր։ Այս շրջագծում 2019 թւականի յունւարի 27-ից մինչեւ փետրւարի 6-ը, Նոր Ջուղայում, Հայաստանի Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի հետ համագործակցաբար կազմակերպւեց «Նախագծերի կառավարում» դասընթացը (Project management)։

Ծրագրին մասնակցելու համար իրանահայ երեք թեմերից արձանագրւեցին 40 երիտասարդ-ուհիներր. արձանագրւածները յանձնեցին անգլերէն լեզւով բանաւոր ու գրաւոր քննութիւններ, որոնց արդիւնքում դասընթացին մասնակցութեան թոյլ տւութիւն ստացան 26 հոգի։

Ծրագրի բացումը տեղի ունեցաւ յունւարի 27-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, ներկայութեամբ Այ Էյ Բի ակադեմիայի կողմից  սոյն դասընթացը վարելու համար գործուղւած դասախօս Իզաբելլա Մանասարեանի, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամներ՝ Վարուժ Մինասեանի (ատենապետ), դոկտ. Նորայր Թումանեանի եւ Սոնիկ Բաղումեանի ու մասնակից երիտասարդների, ուր ծրագրի բովանդակութեան եւ ընթացքի մասին բացատրութիւններով հանդէս եկաւ Սոնիկ Բաղումեանն ու Իզաբելլա Մանասարեանը։

Դասընթացը կազմւած էր ութ մոդուլներից (ծրագրային միաւոր)՝ իւրաքանչիւրը հինգ ժամ տեւողութեամբ, որոնց ընթացքում անդրադարձ կատարւեց՝ նախագծի ղեկավարի դերին, գործառոյթների միջավայրին, կառավարման հիմնական սկզբունքներին եւ նախագծերի մասշտաբի, ժամանակացոյցի, ծախսերի, որակի, ռեսուրսների, ռիսկերի եւ մի շարք այլ հիմունքների կառավարմանը։  

Եզրափակիչ փուլում մասնակիցները յանձնեցին աւարտական քննութիւն եւ ներկայացրին նախագծեր՝ խմբային ձեւով, իսկ բարեյաջող աւարտածներին յանձնւեցին համապատասխան վկայագրեր։

Հարկ է նշել, որ այս շրջագծում տեղի է ունենալու նաեւ «Կարիերայի կառավարում» խորագրով գործնական սեմինարը (Career management)։

Թղթակից (Նոր Ջուղա)

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։