Հա

Համայնք

23/02/2019 - 09:20

Տեառնընդառաջի նախատօնակը՝ Շահինշահրում

Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ եկեղեցական ժամերգութիւն՝ մանուկ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայելու տօնի՝ Տեառնընդառաջի նախատօնակի առթիւ։ 

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ եկեղեցական ժամերգութիւն՝ մանուկ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայելու տօնի՝ Տեառնընդառաջի նախատօնակի առթիւ։ Արարողութիւնը մատուցեց արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Արարողութիւնից յետոյ եկեղեցու բակում բոցավառւեց աւանդական խարոյկը։

Ներկայ էին հոծ թւով հաւատացեալներ։

Այնուհետեւ տօնական տրամադրութեամբ ոգեշնչւած ժողովուրդը համախմբւեց Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի կենտրոնատեղիում, ուր մասնաճիւղի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր անակնկալներով ողողւած երեկոյ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։