Հա

Համայնք

01/03/2019 - 08:50

Նիկոլ Փաշինեան. «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի յեղափոխութիւնը պէտք է տեղի ունենայ»

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ տիկին Աննա Յակոբեանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմաւորել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը:

«alikonline.ir» - ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը եւ տիկին Աննա Յակոբեանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմաւորել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը:

ՀՀ վարչապետը եւ նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում` ծանօթացել վերջինիս պատմութեանը: Այնուհետեւ Նիկոլ Փաշինեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ եւ հանդիպել տեղի հայ համայնքի հազարաւոր ներկայացուցիչների հետ: Վերջիններս վարչապետ Փաշինեանին դիմաւորել են ջերմութեամբ եւ բուռն ծափողջոյններով:

Դիմելով ներկաներին` Նիկոլ Փաշինեանը, մասնաւորապէս, նշել է. «Քանի որ այստեղ խօսք գնաց հպարտ բառի մասին, կարծում եմ, որ այն որոշակի իմաստային փոփոխութիւն է կրել: Այո, ըստ Աստւածաշնչի` հպարտութիւնը մեղք է, սակայն կարծում եմ` այնտեղ նկատի է առնւում գոռոզութիւնը: Հպարտութիւնը ժամամանակակից լեզւում օգտագործւում է ամուր ոտքերով, պինդ ողնաշարով, աշխատող ձեռքերով, բաց ճակատով մարդուն, ժողովրդին նկարագրելիս եւ ուրեմն` Նոր Ջուղայի հպարտ հայութեան հպարտ քաղաքացիներ` ողջունում եմ ձեզ:

Իրօք սա հայութեան համար մի պատմական օջախ է եւ քաղաքական, աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետութեան բնակչության մի հսկայական մասը յայտնւեց Սպահանում եւ հիմնադրեց Նոր Ջուղան: Ըստ էութեան, այո, մարդիկ դառնացած լքեցին Հայաստանը, բայց Նոր Ջուղան դարձաւ հայ ժողովրդի մշակութային վերածննդի մի իսկական օջախ:

Իրօք, դրանք աշխարհաքաղաքական խառնակ ժամանակներ էին եւ այդ գաղթից յետոյ Հայաստանի Հանրապետութեան տարածքը գտնւում էր ծանր իրավիճակում` անընդհատ կրկնւող պատերազմների թատերաբեմ էր, եւ Նոր Ջուղան դարձաւ այն օջախը, որտեղ հայ ժողովուրդը զարգացրեց իր մշակոյթը:

Սուրբ Ամենափրկիչը այն բացառիկ եկեղեցիներից է, որտեղ հայկական որմնանկարների բացառիկ նմուշ է պահպանւում: Ենթադրւում է, որ Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստանում նոյնպէս ունեցել ենք նման գլուխգործոցներ, բայց ժամանակն անողոք է գտնւել մշակութային ժառանգութեան նկատմամբ:

Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ, որ հայկական մշակոյթի այս անգին գանձերը պահպանել էք մեզ մեր ժողովրդի համար, սա մեր ինքնութեան, հպարտութեան, մեծութեան անբաժենլի մասն է: Շնորհակալ եմ, որ պահպանել էք հայկական ինքնութիւնը եւ ի վերջոյ Հայաստան վերադառնալու հայկական երազանքը:

Ուզում եմ նաեւ շնորհակալութիւն յայտնել, որ այսքան հայկական եւ հայ մնալով կարողացել էք լինել Իրանի Իսլամական Հանրապետութեան լիարժէք քաղաքացիներ, ովքեր անմնացորդ ծառայել են բարեկամ այս պետութեան հզօրացմանը եւ բարգաւաճմանը: Շնորհակալութիւն ձեզ ԻԻՀ լիարժէք, արժանապատիւ եւ հպարտ քաղաքացի լինելու, հայ-իրանական բարեկամութիւնը աղիւս առ աղիւս, կաթիլ առ կաթիլ կառուցելու համար:

Նիկոլ Փաշինեանն անդրադառնալոլով ամուր պետութիւն կառուցելու հայութեան տեսլականին ընդգծել է որ. «Մեր հազարամեայ փորձութիւնները հասցրել են մեզ մի հանգրւանի, որ մենք որպէս ժողովուրդ հասունացել ենք ունենալու հզօր պետութիւն: Մենք պէտք է ամուր պահպանենք մեր ինքնութիւնը, անսասան միասնութիւնը եւ տուրք չտանք օտարամոլութեանը, թոյլ չտանք, որ Հայաստանի Հանրապետութիւնում գործեն քաղաքական գործիչներ, որոնք աւելի շատ օտարերկրեայ գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

Նիկոլ Փաշինեանն եզրափակելով իր ելոյթը ընդգծեց. «Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախի Հանրապետութիւնը երկիր մոլորակի վրայ պէտք գոյութիւն ունենան եւ հզօրանան յաւիտեան: Սա այլեւս ժամանակաւոր պետութիւն չէ, այս պետութիւնը կերտել ենք մեր սեփական ձեռքերով, արիւնով եւ քրտինքով եւ այս պետութիւնը պահելու ենք մեր սեփական արիւնով, քրտինքով, աշխատանքով եւ մտքով, որովհետեւ հայ ժողովուրդը հզօր հաւատի, կամքի տէր ժողովուրդ է:

Ուրեմն` կեցցէ՛ ազատութիւնը, կեցցէ՛ հայ-իրանական բարեկամութիւնը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում  եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծւեց Գեարդաբադ գիւղի Սբ. Գէորգ եկեղեցու զանգը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծւեց Գեարդաբադ գիւղի Սբ. Գէորգ եկեղեցու զանգը

    Շաբաթ, 16 մարտ 2019 թ.-ի երեկոյեան ժամը 5-ին Գեարդաբադ գիւղ ժամանելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նախագահեց Մեծ պահոց քառասնորդացի երեկոյեան ժամերգութեան:

  • ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով ձեռնարկ՝ Շիրազում
    ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով ձեռնարկ՝ Շիրազում

    Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն յոբելեանական պանծալի առիթով Նոր Ջուղայում իրականացւած ձեռնարկներից մի գողտրիկ փունջը ներկայացւեց շիրազահայութեան ներկայութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Շիրազի «Հայ տուն»-ի սրահում։ Երեկոյի կազմակերպման գործը վստահւել էր ՀՀ հիմնադրման 100-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի ենթայանձնախմբին։ 

  • «Յեղափոխական էյֆորիան նահանջում է` մեծացնելով Փաշինեանի խանդը միջազգային մեծ հեղինակութիւն ունեցող Արմէն Սարգսեանի հանդէպ». «Փաստ»
    «Յեղափոխական էյֆորիան նահանջում է` մեծացնելով Փաշինեանի խանդը միջազգային մեծ հեղինակութիւն ունեցող Արմէն Սարգսեանի հանդէպ». «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, աւելի տպաւորիչ կը լինէր, եթէ չուղեկցւէր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացւած իրապէս պատմական նիստը նպատակ ունէր ցոյց տալ երկու հայկական պետութիւնների, մեր ժողովրդի միասնականութիւնը, ու պատշաճ կը լինէր, եթէ դրան մասնակցէր նաեւ Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանը, թէեւ նա ԱԽ անդամ չէ։

  • Փաշինեանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
    Փաշինեանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլաւ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկը:

  • Նիկոլ Փաշինեան. «Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասէր է նոյնքան, որքան Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը»
    Նիկոլ Փաշինեան. «Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասէր է նոյնքան, որքան Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը»

    Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի համանախագահութեամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի Անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործընթացում ներկայ իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգւած գործողութիւնների ուրւագծմանը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։