Հա

Համայնք

09/03/2019 - 11:30

Բուն Բարեկենդանի առթիւ միջոցառում՝ Շահինշահրում

Ուրբաթ՝ 2019 թւականի մարտի 1-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահը լի էր խանդավառ ժողովրդով, ովքեր համախմբւել էին տօնելու Բուն Բարեկենդանը։ 

«alikonline.ir» - Ուրբաթ՝ 2019 թւականի մարտի 1-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահը լի էր խանդավառ ժողովրդով, ովքեր համախմբւել էին տօնելու Բուն Բարեկենդանը։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Տօնական երեկոն իրականացւել էր նշւած մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ Երէցների, Մշակութային ու Մարզական միաւորների համատեղ համագործակցութեամբ։

Սկզբում ներկաներին ողջոյնի խօսք ասաց եւ տօնի աւանդական սովորութիւնների մասին բացատրութիւններով հանդէս եկաւ Մարիա Խուդավերդեանը, ապա սրահում տիրող տօնական տրամադրութիւնը բազմապատկելու  նպատակով, Ռազմիկ Մարկոսեանը ներկայացրեց  կատակերգութեամբ յագեցած ծրագիր։

Երեկոյի շարունակութեան մէջ տարազաւորւած ներկաները ցուցադրեցին իրենց ընդունած կերպարները, իսկ հետաքրքիր խաղ-մրցոյթների, ինչպէս նաեւ երգ ու պարի իրականացմամբ առաւել ջերմացաւ մթնոլորտը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։