Հա

Համայնք

09/03/2019 - 11:20

Սրբոց Վարդանանց տօնը՝ Շահինշահրում

Սրբոց Վարդանանց ու միեւնոյն ժամանակ Շահինշահրի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի մարտի 1 եւ 2-ին համայնքի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ։ 

«alikonline.ir» - Սրբոց Վարդանանց ու միեւնոյն ժամանակ Շահինշահրի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ, ուրբաթ եւ շաբաթ՝ 2019 թւականի մարտի 1 եւ 2-ին համայնքի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում, տեղի ունեցան երկօրեայ արարողութիւններ։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ուրբաթ՝ կէսօրից յետոյ ժամը 4։00-ին, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, եկեղեցու բակում տեղի ունեցաւ աղօրհնէքի արարողութիւնը եւ ոչխարների զենման կարգը, իսկ յաջորդ օրը Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ  ու եկեղեցական դասի մասնակցութեամբ մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ Պատարագին ներկայ էին՝ Նոր Ջուղայի Հայ Առաքելական Եկեղեցեաց եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութիւնների ներկայացուցիչները, Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների աշակերտութիւնն ու պատասխանատուները եւ ժողովուրդ։

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզում անդրադառնալով Վարդանանց պատերազմին եւ յատկապէս ընդգծելով այն օրերի պայմանները, որոնք Վարդանանց խմբին մղեցին հայրենիքի սուրբ հողի համար թափել իրենց արիւնը, յիշեց Յազկերտ երկրորդի հրովարտակն ու աւելացրեց. «Այսօր էլ գոյութիւն ունեն նման ծածուկ հրովարտակներ, իսկ մենք այդպիսի հրովարտակների դէմ հանդիմանում ենք աստւածային մեր փրկարար հրովարտակով՝ Աստւածաշնչով։ Աստւածաշունչը գիտակից մարդու համար ոչ թէ հրովարտակ է, այլ կողմնացոյց, երաշխիք եւ լիազօրագիր»։

Նա կոչ արեց՝ քաջ եւ հաւատարիմ զինակիցները դառնալ բոլոր սրբերի՝ նրանց սկսած պայքարն ու բարի պատերազմը շարունակելու համար։

Պատարգից յետոյ եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ մատաղօրհնէքի կարգը, ուր օրհնւեց պատրաստւած հարիսան եւ բաժանւեց ժողովրդին, իսկ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը յատուկ շնորհակալական խօսք ուղղեց տօնի արարողութիւնների իրականացման եւ մատաղի պատարստման գործում  դերակատարներին։

Յատկանշական է, որ երկօրեայ այս արարողութիւնների ընթացքում ուխտաւորներն իրենց խորհուրդը կատարեցին նւիրատւութիւններով, իսկ շարականների երգեցողութիւնը կատարեց «Նարեկ» երգչախումբը։

Յարակից լուրեր

  • Սրբոց Վարդանանց տօնի առթիւ ս. եւ անմահ պատատարգ՝ Նոր Ջուղայում
    Սրբոց Վարդանանց տօնի առթիւ ս. եւ անմահ պատատարգ՝ Նոր Ջուղայում

    Սրբոց Վարդանանց տօնը նշւեց շաբաթ՝ 2019 թւականի մարտի 2-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում՝ ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ: Պատարագը կատարեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը՝ եկեղեցական դասի եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի մասնակցութեամբ:

  • Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 28 փետրւար 2019 թ.-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների հանդիսաւոր կատարումներով:

  • Վարդանանքը՝ Թեհրանի  համանուն եկեղեցում
    Վարդանանքը՝ Թեհրանի  համանուն եկեղեցում

    Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի, փետրւարի 28-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցում առ. ժամը 9-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ եւ քահանայ հայրեր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Սարգիս քհնյ. Ղարախանեանի միջոցով կատարւեց պատարագ:

  • Տեառնընդառաջի նախատօնակը՝ Շահինշահրում
    Տեառնընդառաջի նախատօնակը՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2019 թւականի փետրւարի 13-ի երեկոյեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ եկեղեցական ժամերգութիւն՝ մանուկ Յիսուս Քրիստոսի տաճար ընծայելու տօնի՝ Տեառնընդառաջի նախատօնակի առթիւ։ 

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ հայրապետական գրի ընթերցումը Շահինշահրում
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի Հայ մամուլի տարւայ հայրապետական գրի ընթերցումը Շահինշահրում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 19-ին, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Սիփան եպս․ Քէչէճեանի՝ կիրակնամուտի ժամերգութիւն իրականացւեց Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցում։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։