Հա

Համայնք

09/03/2019 - 11:40

Սրբոց Վարդանանց տօնի առթիւ ս. եւ անմահ պատատարգ՝ Նոր Ջուղայում

Սրբոց Վարդանանց տօնը նշւեց շաբաթ՝ 2019 թւականի մարտի 2-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում՝ ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ: Պատարագը կատարեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը՝ եկեղեցական դասի եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի մասնակցութեամբ:

«alikonline.ir» - Սրբոց Վարդանանց տօնը նշւեց շաբաթ՝ 2019 թւականի մարտի 2-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում՝ ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ: Պատարագը կատարեց արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը՝ եկեղեցական դասի եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի մասնակցութեամբ: Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ժողովրդից բացի ներկայ էին՝ ազգային մարմինների ներկայացուցիչները, «Արմէն»  տարրական երկսեռ կրթահամալիրի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ երկսեռ դպրոցի աշակերտ-աշակերտուհիները եւ տնօրինութիւնների, ուսուցչական կազմերի եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիչները։

Պատարագիչ քահանայ հայրն օրւան պատշաճ իր քարոզում անդրադառնալով Վարդանանց պատերամզին եւ յանուն հաւատի, հայրենիքի ու հայ ժողովրդի՝ այդ պատերազմում իրենց կեանքը զոհաբերած հայորդիներին, մատնանշեց յատկապէս նրանց ամուր հաւատը, որի շնորհիւ այդ փոքրաթիւ զօրքը կարողացաւ յաղթել պարսկական հզօր բանակին։ Քարոզիչը զուգահեռներ անցկացնելով վարդանանց հայորդիների եւ մերօրեայ երիտասարդների հաւատների միջեւ, մատաղ սերնդին յորդորեց՝ սովորել հայոց պատմութիւնն ու դասեր քաղել դրանից, առաւել ամարցնել իր հաւատը եւ յաճախ ներկայանալ եկեղեցական արարողութիւններին։

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի դիմաւորման միջոցառումների հետ խաչաձեւումներ չառաջանալու պատճառով՝ Սրբոց Վարդանանց տօնը նշւեց երկու օր ուշացումով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։