Հա

Համայնք

14/03/2019 - 11:50

ՀՀ հիմնադրման 100-ամեակի առիթով ձեռնարկ՝ Շիրազում

Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն յոբելեանական պանծալի առիթով Նոր Ջուղայում իրականացւած ձեռնարկներից մի գողտրիկ փունջը ներկայացւեց շիրազահայութեան ներկայութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Շիրազի «Հայ տուն»-ի սրահում։ Երեկոյի կազմակերպման գործը վստահւել էր ՀՀ հիմնադրման 100-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի ենթայանձնախմբին։ 

«alikonline.ir» - Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի նախաձեռնութեամբ, սոյն յոբելեանական պանծալի առիթով Նոր Ջուղայում իրականացւած ձեռնարկներից մի գողտրիկ փունջը ներկայացւեց շիրազահայութեան ներկայութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մարտի 7-ի երեկոյեան, Շիրազի «Հայ տուն»-ի սրահում։ Երեկոյի կազմակերպման գործը վստահւել էր ՀՀ հիմնադրման 100-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի ենթայանձնախմբին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագիրն սկիզբ առաւ ՀՀ օրհներգի յոտնկայս ունկնդրութեամբ, այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի անդամուհի Ալինա Տէր-Սուքիասեանը, ով իր խօսքում յատկապէս անդրադարձ ունենալով մայիսեան հերոսամարտին եւ հայ ժողովրդի աննկուն կամքին, ընդգծեց, որ թէեւ կարճ տեւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան կեանքը, բայց յանուն հայրենքի ու հայ ժողովրդի մղած մայիսեան պայքարը եւ հայկական պետականութեան կերտումը, տարիներ յետոյ՝ 1991 թւականի սեպտեմբեր 21-ին հիմքը հանդիսացան հայրենիքի վերանկախացման եւ հարազատ պետականութեան վերակերտման։

Բացման խօսքին յաջորդեցին հայրենասիրական երգերից ու պարային համարներից կազմւած շարան՝ «Անի» նւագախմբի եւ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» պարախմբի անզուգական կատարումներով։ Գեղարւեստական բաժնի աւարտին ներկաները եւ երեկոյի դերակատարները հայկական շուրջպար բռնելով՝ առաւել ջերմ մթնոլորտում եւ տօնական տրամադրութեամբ շարունակեցին երեկոն։ Անի նւագախմբի անդամներն էին՝ Արին Խաչիկեանը (երգեհոն), Ասպետ Սիմոնեանը (սաքսոֆոն) եւ Կարէն Օհանեանը (երգիչ)։ Պարախմբի կատարողներն էին՝ Նարէ Ասատրեանը, Ալինա Տէր-Սուքիասեանը, Քրիստինէ Յակոբեանը, Սարինէ Խուդաբախշեանը, Աւենիա Բաղրամեանը, Նազէ Ասատրեանը, Սելինէ Խուդաբախշեանը, Նարէ Մարկոսեանն ու Սիւնէ Շահիջանեանը։

Վերջում Շիրազի Հայոց Եկեղեցական վարչութեան անդամուհի Արաքս Յարութիւնեանը բարձր գնահատելով երեկոյի ընթացքում իրականացւած գեղարւեստական ելոյթները՝ շիրազահայութեան անունից շնորհակալական խօսք ուղղեց՝ Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեանը՝ ի մասնաւորի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբին ու Նոր Ջուղայի ենթայանձնախմբին եւ երեկոյի գեղարւեստական կատարողներին։

Միջոցառման աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն՝ տեղի Եկեղեցական վարչութեան կազմակերպութեամբ։

Այցելութեան ընթացքում կատարողներին ընկերակցում էին կազմակերպիչ ենթայանձնախմբի անդամներ՝ Հրաչ Տէր-Յովհաննիսեանը, Դիմիթրի Յովհաննիսեանն ու Վաղօ Տէր-Սուքիասեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։