Հա

Համայնք

18/03/2019 - 10:30

Պոլսոյ հայոց պատրիարք Մեսրոպ Բ արք. Մութաֆեանի եւ Իրանի նահատակների օրւայ առթիւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի եկեղեցիներում

Անսալով Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի թելադրանքին՝ կիրակի՝ 2019 թւականի մարտի 17-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում մատուցւող կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագից յետոյ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Պոլսոյ հայոց պատրիարք հոգելոյս Մեսրոպ Բ արք. Մութաֆեանի ցաւալի վախճանի առթիւ:

«alikonline.ir» - Անսալով Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի թելադրանքին՝ կիրակի՝ 2019 թւականի մարտի 17-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին, իսկ Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցիներում մատուցւող կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագից յետոյ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Պոլսոյ հայոց պատրիարք հոգելոյս Մեսրոպ Բ արք. Մութաֆեանի ցաւալի վախճանի առթիւ, իսկ քանի որ էսֆանդի 22-ը Իրանում հանդիսանում է որպէս Նահատակների օր, թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ հոգեհանգստեան կարգը մատուցւեց նաեւ ի յիշատակ երկրի նահատակների։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը նախագահեց Նոր Ջուղայի Ս. Ներսէս եկեղեցու ս. պատարգին եւ հոգեհանգստեան կարգին։ Վերոնշեալ եկեղեցիներում օրւայ քարոզի փոխարէն ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ցաւակցագիրը՝ Պոլսոյ հայոց պատրիարքի վախճանման կապակցութեամբ։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։