Հա

Համայնք

09/04/2019 - 09:30

Իրանական Նոռուզի ընթացքում բարեսիրական նպատակներով ցուցահանդէս-վաճառք՝ Սբ. Ամենափրկիչ վանքի շրջափակում

2019 թւականի մարտի 20-ից 30-ը՝ իրանական Նոռուզի արձակուրդների ընթացքում, Սբ. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, բարեգործական նպատակներով տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան ձեռարւեստի ամենամեայ Գարնանային ցուցահանդէս-վաճառքը։

«alikonline.ir» - 2019 թւականի մարտի 20-ից 30-ը՝ իրանական Նոռուզի արձակուրդների ընթացքում, Սբ. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում, բարեգործական նպատակներով տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Հայ կանանց գթութեան միութեան ձեռարւեստի ամենամեայ Գարնանային ցուցահանդէս-վաճառքը։ Միջոցառում, որն այս տարի բոլորեց իր 65-ամեակը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Այս ցուցահանդէս-վաճառքը հիմնականում կազմակերպւում է ձեռներեց հայուհիներին օգտակար հանդիսանալու, ինչպէս նաեւ կազմակերպիչ միութեանը վերապահւած հասոյթը բարեսիրական աշխատանքներին ծառայեցնելու նպատակով։ 

Միջոցառման պաշտօնական բացումը կատարւեց չորեքշաբթի՝ մարտի 20-ի առաւօտեան, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի Դիւանի ու Թեմական խորհրդի ներկայացուցիչների, կազմակերպիչ միութեան անդամուհիների ու համայնքի ժողովրդի։ Ցուցահանդէսում վաճառքի էին դրւել զանազան ոճի ձեռագործներ ու ձեռքի աշխատանքներ եւ հայկական աւանդական թխւածքներ։

11-օրեայ այս ծրագիրը լայն առիթ ընձեռեց յատկապէս Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարան այցելող իրանցի եւ օտար երկրացի զբօսաշրջիկներին հայկական մշակոյթն ու ձեռարւեստը ծանօթացնելու ուղղութեամբ։

 

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։