Հա

Համայնք

16/04/2019 - 09:20

Միջինքի առիթով միջոցառում՝ Շահինշահրում

Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 2019 թւականի մարտի 27-ի առաւօտեան, Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւնը, ապա Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում իրականացւեց միջոցառում՝ Միջինքի առիթով։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ծրագրում նախ ներկաներին ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը, որից յետոյ Նւարդ Փանոսեանը ելոյթ ունեցաւ առիթին առնչւող աւանդական սովորութիւնների կապակցութեամբ։

Այնուհետու քահանայ հայրն անդրադառնալով Մեծ Պահքի շրջանի կարեւորութեանը, ընդգծեց, թէ այն լաւագոյն առիթն է դէպի Աստւած վերադառնալու եւ մարդկային բարոյական ու հոգեւոր արժէքները մեր մէջ ամրապնդելու համար։

Ընթացքում օրւայ առթիւ մաղթանքներով ու շնորհակալական խօսքերով հանդէս եկան Շահինշահրի հայ համայնքի վարչութեան եւ «Նարեկ» երգչախմբի անդամները, իսկ միութեան անդամուհիները ներկաներին հիւրասիրեցին իրենց պատրաստած բաղարջով ու աւանդական կերակրատեսակներով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։