Հա

Համայնք

16/04/2019 - 09:30

Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

«alikonline.ir» - Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Կազմակերպիչ միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանի բացման եւ շնորհաւորանքի խօսքից յետոյ, բանախօսութեան ելոյթ ունեցաւ Այիդա Մուրադեանը, ով իր խօսքում ընդգծելով, որ հայ եկեղեցիների եւ դպրոցների շուրջ համախմբւած հայ մայրերը, թէ խօսքով եւ թէ գործով եւ լծւում նոր սերնդին քրիստոնէական հաւատի փոխանցման եւ հայապահպանման գործին, յոյս յայտնեց, որ հայ մայրը, ի մասնաւորի Սփիւռքում ապրող հայ մայրը, առկայ բազմաթիւ դժւարութիւնները յաղթահարելով եւ բարձունքի վրայ մնալով, անաղարտ եւ սուրբ պահի իր ընտանիքը։

Ընթացքում ներկաները հանդէս եկան երգերով եւ ասմունքներով, ինչպէս նաեւ տօնական բարեմաղթանքներով, կազմակերպիչները յուշանւէրներ յանձնեցին ամենաբազմազաւակ եւ երիտասարդ մայրերին, իսկ տկն. Օհանեանը անդրադառնալով այն փաստին, որ 2019 թւականը վեհափառ հայրապետի կողմից հռչակւել է՝ որպէս Հայ մամուլի տարի, երախտագիտութեան եւ գնահատանքի խօսք ուղղեց համայնքի նախկին եւ այժմեան լրագրողներին։ Ծրագրիը շարունակւեց տօնական ուրախ եւ խանդավառ մթնոլորտում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։