Հա

Համայնք

20/04/2019 - 08:00

Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ մեծարման երեկոյ՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների մայրերի ու տատիկների մասնակցութեամբ

Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիւ, չորեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան, ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ կազմակերպւեց գողտրիկ միջոցառում՝ սրբութեան ու զոհողութեան տիպար հայ մայրերին մեծարելու համար։ Երեկոյին հրաւիրւել եւ ներկայ էին դպրոցի աշակերտութեան մայրերն ու տատիկները։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ծրագրի սկզբում, ինչպէս նաեւ ընթացքում դպրոցի Ծնողական խորհրդի անդամուհի Էդնա Մանուկեանի միջոցով հնչեցին օրւայ կապակցութեամբ շնորհաւորանքի խօսքեր, մօրը գովերգող արտայայտութիւններ, առակներ, մէջբերումներ եւ բանաստեղծութիւններ, որտեղ ընդգծւած էր յատկապէս, թէ մայրական օրհնանքով ու աղօթքով է սկսւում եւ զարգանում բարին, լաւն ու գեղեցիկը։

Այնուհետեւ բեմը տրամադրւեց աշակերտներին, ովքեր ի երախտագիտութիւն իրենց մայրերից ու տատիկներից ստացած սիրոյ, քնքշութեան ու հոգատարութեան՝ իրենց մանկական, սակայն միեւնոյն ժամանակ անզուգական կատարումները նւիրեցին ներկաներին։ Գեղարւեստական բաժնում Մանկապարտէզի Դեղին խմբակի սաները անհատական ելոյթ ունեցան օրւան պատշաճ խօսքերով ու քառեակներով, Վարդագոյնի փոքրիկներն ու նախակրթարանի աշակերտները միասնաբար մատուցեցին պարային համարներ, իսկ վերջում դպրոցի բոլոր սաները մօրը ձօնւած երգերից ու արտասանութիւններից մի գեղեցիկ փունջ նւիրեցին քնքուշ մայրերին։

Շարունակութեան մէջ դպրոցի տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը մայրերին եւ տատիկներին ուղղեց իր ջերմ շնորհաւորանքներն ու բարի մաղթանքները՝ տօնի կապակցութեամբ, ապա բոլորին հրաւիրեց պաստառի վրայ դիտելու դպրոցի աշխատանքներից պատրաստւած տեսանիւթը, որտեղ արտացոլւած էր, թէ սաները ինչպիսի սիրով ու բծախնդրութեամբ են պատրաստում տօնի շնորհաւորանքի բացիկը իրենց սիրելի մայրերին նւիրելու համար։

Երեկոն աւարտւեց հիւրասիրութեամբ, եւ դպրոցի կողմից մայրերին ու տիտիկներին նւիրւեցին յուշանւէրներ։

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան

Յարակից լուրեր

  • Ն. Ջ. հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի 2018-2019 ուսումնական տարեշրջանը եզրափակւեց ամավերջի հանդիսութեամբ
    Ն. Ջ. հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի 2018-2019 ուսումնական տարեշրջանը եզրափակւեց ամավերջի հանդիսութեամբ

    Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի աւարտական ձեռնարկը տեղի ունեցաւ չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ներկայութեամբ՝ Կրթական խորհրդի ներկայացուցիչ Արինէ Մինասեանի եւ սաների ծնողների ու հարազատների։

  • Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում
    Մայրերի տօնի հանդիսաւոր նշումը՝ Նոր Ջուղայում

    Հինգշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 11-ի երեկոյեան Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան դահլիճում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ամենամեայ միջոցառմամբ նշւեց Հայ Մայրերի տօնը:

  • Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում
    Մարութեան եւ գեղեցկութեան տօնը՝ Շահինշահրում

    Կիրակի, 2019 թւականի ապրիլի 7-ի կէսօրից յետոյ, Շահինշահրի Հայ Կանանց եկեղեցասիրաց միութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում՝ Մարութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, ուր ներկայ էին «Նարեկ» երգչախմբի անդամուհիները, համայնքի ուսուցչուհիներն ու մայրերը եւ մի շարք այլ հրւիրեալներ։

  • Մայրութեան խորհուրդը
    Մայրութեան խորհուրդը

    Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

  • Ձախողւած մտադրութիւն
    Ձախողւած մտադրութիւն

    Ես ամբողջ ճամփին միտք էի անում.
    Ի՞նչ պիտի ասեմ իմ մօրը բարի,
    Ա՜խ , չէ՞ որ նրան՝ իմ հարազատին,
    Չեմ տեսել արդէն ես քանի տարի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։