Հա

Համայնք

22/04/2019 - 08:40

Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Սպահանի հայոց թեմում ծառայած հոգելոյս թեմակալ առաջնորդների

Նոր Ջուղայի պատմութեան առաջին առաջնորդ երջանկայիշատակ Մեսրոպ արք.-ի դամբարանին (վախճան՝ 1626 թւական) պատշաճ եւ արժանաւոր տեսք հաղորդելու համար՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ ազգային իշխանութեան համագործակցութեամբ իրականացւել են նշւած վախճանեալ առաջնորդի շիրիմի եւ յարակից տարածքի բարեզարդման աշխատանքները։

«alikonline.ir» - Նոր Ջուղայի պատմութեան առաջին առաջնորդ երջանկայիշատակ Մեսրոպ արք.-ի դամբարանին (վախճան՝ 1626 թւական) պատշաճ եւ արժանաւոր տեսք հաղորդելու համար՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ ազգային իշխանութեան համագործակցութեամբ իրականացւել են նշւած վախճանեալ առաջնորդի շիրիմի եւ յարակից տարածքի բարեզարդման աշխատանքները։ Դամբարանը գտնւում է Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատանը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Կրօնական խորհուրդը Ս. Յարութեան տօնին նախորդող Աւագ ուրբաթը (2019 թւականի ապրիլի 19) պատեհ առիթ համարելով կազմակերպեց հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ առաջին առաջնորդի, ինչպէս նաեւ թեմում ծառայած միւս վախճանեալ առաջնորդների։

Կարգը տեղի ունեցաւ առաւօտեան ժամը 11։00-ին երջանկայիշատակ Մեսրոպ արք.-ի բարեզարդւած դամբարանի առջեւ՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ թեմի եկեղեցական դասի, ազգային մարմինների ներկայացուցիչների ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների անդամների։

Արարողութեան աւարտւին Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքն ուղղեց թեմի ազգային իշխանութեանը՝ դամբարանի բարեզարդման գործն ի կատար ածելու համար, ապա ներկաները մօտենալով շիրիմին խունկ ծխեցին՝ ի յիշատակ թեմում ծառայած վախճանեալ թեմակալ առաջնորդների եւ աղօթք բարձրացրեցին առ Աստւած։

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն Գառնիկ Բադալեանի յիշատակին
    Հոգեհանգստեան արարողութիւն Գառնիկ Բադալեանի յիշատակին

    Օրեր առաջ յանկարծամահ եղաւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման գործում մեծ վաստակ ունեցող եւ վերջերս Թուրքմենստանում, որպէս Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պաշտօնավարող Գառնիկ Բադալեանը:

    Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձաւ նորոգ հանգուցեալ Գառնիկ Բադալեանի ծաւալած աշխատանքներին: Այնուհետեւ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

  • Հանդիսաւոր միջոցառմամբ Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Ազգագրական թանգարանի պաշտօնական բացումը
    Հանդիսաւոր միջոցառմամբ Ս. Ամենափրկիչ վանքի տարածքում տեղի ունեցաւ Նոր Ջուղայի Ազգագրական թանգարանի պաշտօնական բացումը

    Ազգային իշխանութիւնների համար Ազգագրական թանգարանի հիմնադրումը՝ որպէս Նոր Ջուղայի պատմա-մշակութային ժառանգութիւնը, կենցաղը, ժողովրդական ու ազգագրական հարուստ սովորոյթները ներկայացնող կարեւոր կառոյց, դառնում է այն իրագործումը եւ այն աւանդը, որը կրկին հարստացնելու է եւ Սպահանի հայոց թեմին, եւ առհասարակ համալրելու է հայ ժողովրդի սփիւռքեան մի բեկորի հայկական մշակութային արժէքների շարքը։

  • Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Համբարձման տօնի առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու վարչութեան կազմակերպութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի մայիսի 30-ի առաւօտեան, Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առթիւ, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Նշան եկեղեցում։

  • Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը
    Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, ամենամեայ կարգով Ս. Յարութեան տօնին յաջորդող կիրակի օրը՝ Կրկնազատկին, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» կոչւող սրբավայրում կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն, իսկ վերջին տարիներին մեծաթիւ ուխտաւորների մասնակցութիւնն ապահովելու նպատակով սոյն կարգը տեղի է ունենում Կրկնազատկին նախորդող ուրբաթ օրը։ «Լուսահանգիստ»-ում է գտնւում 17-րդ դարի սկզբում քրիստոնէական հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը։

  • Լիլիթ Տէրեանի հոգեհանգստեան արարողութիւն
    Լիլիթ Տէրեանի հոգեհանգստեան արարողութիւն

    Ուրբաթ, 26 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում յաւարտ ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն,  իրանահայ արձանագործ, քանդակագործ եւ արւեստագէտ՝ Լիլիթ Տէրեանի հոգու խաղաղութեան համար։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։