Հա

Համայնք

02/05/2019 - 09:00

Շահինշահրում ս. եւ անմահ պատարագի մատուցմամբ նշւեցին Ս. Զատկի Ճրագալոյցի եւ Քրիստոսի Յարութեան տօները

Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ կատարւեցին Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակի՝ Ծաղկազարդի, Դռնբացէքի եւ Աւագ շաբաթւայ արարողութիւնները:

Զատկական տօնին նախորդող կիրակի օրւայ եւ Աւագ շաբաթւայ արարողութիւնները կատարւեցին համայնքի եղեղեցում

 

«alikonline.ir» - Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի ձեռամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ կատարւեցին Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակի՝ Ծաղկազարդի, Դռնբացէքի եւ Աւագ շաբաթւայ արարողութիւնները: Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ժողովրդից բացի՝ Ծաղկազարդի ս. եւ անմահ պատարագին ներկայ էին նաեւ համայնքի հայոց ազգ․ դպրոցների աշակերտ-ունիներն ու պատասխանատուները։

Շաբաթ՝ 2019 թւականի ապրիլի 20-ի երեկոյեան, Ս․ Զատկի Ճրագալոյցի, իսկ կիրակի՝ ապրիլի 21-ի առաւօտեան Ս. Յարութեան տօների առիթներով Սրբոց Վարդանանց եկեղեցում մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչը՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Ճրագալոյցի ս. պատարագի ընթացքում ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Վեհափառ Հայրապետի, իսկ յաջորդ օրը՝ Ս. Յարութեան տօնին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Սիփան եպս․ Քէչէճեանի պատգամները։

Բոլոր արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ «Նարեկ» երգչախումբը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։