Հա

Համայնք

02/05/2019 - 09:10

Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման միջոցառում՝ Շահինշահրում

Երեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 23-ի երեկոյեան, Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի նախաձեռնութեամբ, համայնքի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, կատարւեց «Կարգ Բարեխօսական Սրբոց Նահատակաց»-ը։

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2019 թւականի ապրիլի 23-ի երեկոյեան, Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի նախաձեռնութեամբ, համայնքի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով, կատարւեց «Կարգ Բարեխօսական Սրբոց Նահատակաց»-ը։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ապա ամենամեայ բողոքի համաքաւաքն սկիզբ առաւ ներկաների մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ, որից յետոյ հնչեցին Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող եւ ոճրագործից հատուցում պահանջող ելոյթներ՝ Ոգեկոչման յանձնախմբի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան եւ Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, Փերիոյ Կրթ. միութեան Շահինշահրի մասնաճիւղի, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի եւ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան վարչութիւնների ներկայացուցիչների կողմից։

Կազմակերպիչ յանձնախմբի խօսքում, որն ընթերցեց Արին Խուդաբախշեանը նշւած էր «Հայկական հարն միջազգային ատեաններում այնքան ժամանակ կը մնայ որպէս հրատապ հարց, քանի դեռ հարցին պատշաճ եւ արդարացի լուծում չի տրւել ։ Անշուշտ հայ ժողովուրդն իր ունեցած բոլոր միջոցներով ու հնարաւորութիւններով շարունակելու իր պայքարը մինչեւ սպանդ գործած պետութեան ժառանգորդ Թուքիան պաշտօնապէս կը ճանաչի եւ կը հատուցի այդ ոճրագործութեան դիմաց»։

Համայնքի վարչութեան անունից ելոյթ ունեցաւ ատենապետ Մելքոն Շիրւանեանը, նշելով, թէ 104 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանութեան արհաւիրքն այսօր անժխտելիօրէն հայ ժողովրդի ինքնութեան մի մասն է։ Նա աւելացրեց. «Մենք այսօր պէտք է հպարտանանք հայոց նոր վկաներով, քանզի նրանք զոհեցին իրենց կեանքը համոզումից դրդւած: Նրանց հաւատի արիութիւնն այսօր աւելի է ամրացրել մեր ոգին, դարձրել անպարտելի, կոչ անելով միասնութեան ոգով շարունակել ցեղասպանութեան ճանաչմանն ու դատապարտմանն ուղղւած պայքարը, որն այլեւս ազգայինից վերաճել է համամարդկայինի, դարձել է պայքար յանուն մարդու, յանուն նրա կեանքի իրաւունքի»:

Ծրագրի գեղարւեստական բաժնում համայնքի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտ-ուհիները երգուսոյց Նարբէ Տէր-Գրիգորեանի ղեկավարութեամբ հանդէս եկան առիթին պատշաճ երգերի ու ասմունքների կատարմամբ։

Այնուհետեւ բոլորը համախմբւեցին դպրոցի բակում, որտեղ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ տեղի ունեցաւ ծաղկեմատոյց։ Վերջում արտայայտւեց արժն. Տ. Սահակ քհնյ.Մինասեանը, ով ընդգծեց, որ շարունակելով մեր պայքարը չենք պահանջում ողորմաութիւն եւ գութ, այլ արդարութիւն յանուն մեր սրբադասած սրբերի։ Միջոցառումը վարեց Էմմա Օրդուբէգեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։