Հա

Համայնք

07/05/2019 - 13:10

Արեան տւչութեան աշխատանքը կազմակերպւեց Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում՝ Հայոց Ցեղասպանութեան 104-ամեակի ոգեկոչման ծրագրերի շրջագծում

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբերի նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2019 թւականի մայիսի 5-ի առաւօտեան կազմակերպւեց արեան տւչութեան աշխատանքը:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբերի նախաձեռնութեամբ, կիրակի՝ 2019 թւականի մայիսի 5-ի առաւօտեան կազմակերպւեց արեան տւչութեան աշխատանքը, որտեղ պահանջատէր հայորդիները ներկայանալով Սպահանի Արեան փոխներարկման կազմակերպութեան կենտրոնում, ոչ միայն մասնակիցը եղան ամենամեայ կարգով կազմակերպւող այս բարեսիրական ակտին, այլեւ բացատրական պաստառի ցուցադրմամբ իրողութիւնն առաւել չափով ծանօթացրին կենտրոնում ներկայ պարսիկ հայրենակիցներին։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Ընթացքում ոգեկոչման յանձնախմբի նախագահ Զարեհ Ղարախանեանը հանդիպում ունեցաւ կենտրոնի տնօրինութեան հետ, ուր շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ բացատրութեամբ հանդէս եկաւ Հայոց Ցեղասպանութեան իրողութեան մասին։

 

 

Յարակից լուրեր

  • Գնահատւեցին Համահայկական 7-րդ խաղերի մեդալակիր մարզիկները
    Գնահատւեցին Համահայկական 7-րդ խաղերի մեդալակիր մարզիկները

    Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 12-ի առաւօտեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում գնահատւեցին Հայաստանի 7-րդ Համահայկական խաղերի մեդալակիր մարզիկները:

  • Սուրբ եւ անմահ պատարագ Աստւածամօր ծննդեան տօնի առթիւ՝ Նոր Ջուղայում
    Սուրբ եւ անմահ պատարագ Աստւածամօր ծննդեան տօնի առթիւ՝ Նոր Ջուղայում

    Կիրակի՝ 2019 թւականի սեպտեմբերի 8-ի առաւօտեան, Ս. Աստւածածնի ծննդեան տօնի առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ձեռամբ հիւրաբար Թեհրանից Նոր Ջուղա ժամանած արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի, սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում։

  • Գնահատւեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակցած Նոր Ջուղայի պատւիրակութիւնը
    Գնահատւեց Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակցած Նոր Ջուղայի պատւիրակութիւնը

    Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների, երեքշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 3-ին, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, գնահատւեցին Հայաստանում կայացած Հայագիտական համահայկական 9-րդ օլիմպիադային մասնակից Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի վեց աշակերտ-ուհիներն ու պատկան ուսուցչական կազմը:

  • Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ
    Իրանահայ երիտասարդ լեռնագնացը դժբախտ պատահարի զոհ դարձաւ

    Օգոստոսի 20-ին Նոր Ջուղայից երիտասարդ լեռնագնաց Էդմոնդ Թահմազեանը 12 հոգանոց խմբով մեկնել է Չհարմահալ Բախտիարիի Քիար քաղաքի «Թանգէ Զենդան» կոչւող տարածքի բարձրունքները, որը գտնւում է «Սաբզքուհ» բարձրաբերձ լեռների պահպանւած տարածքում, բայց ցաւօք մէկ օր անց դժբախտ պատահարի զոհ է դառնում:

  • «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա
    «Քայլ դէպի տուն» ծրագրի մասնակիցները վերադարձան Նոր Ջուղա

    Երկուշաբթի՝ 2019 թւականի օգոստոսի 12-ի կէսօրից յետոյ, ՀՀ Սփիւռքի յանձնակատարի գրասենեակի միջոցով կազմակերպւած «Քայլ դէպի տուն» ծրագրին մասնակցած 17 նորջուղայեցի պատանիները գեղեցիկ տպաւորութիւններով ու յուշերով վերադարձան Նոր Ջուղա։ «Քայլ դէպի տուն»-ը տեղի ունեցաւ յուլիսի 29-ից օգոստոսի 11-ը, Ծաղկաձորում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։