Հա

Համայնք

29/05/2019 - 14:45

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը նշւեց Նոր Ջուղայում

Երեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը։

«alikonline.ir» - Երեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 28-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 101-ամեակը։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

Սկզբում ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Հայաստանի Հանրապետութեան օրհներգը, ապա տեղի ունեցաւ՝ դրօշակի արարողութիւն, Հանրապետական մաղթանք, որն իրականացւեց Սպահանի հայոց թեմի հոգեւորականաց ու դպարց դասերի միջոցով եւ շքերթ-տողանցք՝ ազգային մարմինների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների մասնակցութեամբ։

Շարունակութեան մէջ բանախօսութեամբ հանդէս եկաւ «Ալիք» օրաթերթի կայքէջի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը, ով իր ելոյթում պատմական ակնարկ ունենալով Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտմանը, հիմնականում ընդգծեց այն կարեւոր ձեռքբերումները, որոնք տեղի են ունեցել սոյն հանրապետութեան հիմնադիր այրերի ջանքերի շնորհիւ՝ մասնաւորապէս անդրադառնալով 1919 թւականի մայիսի 28-ին, Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունւած միացեալ Հայաստանի հռչակագրին եւ այն առանցքային դերակատարութեանը, որը սոյն հռչակագիրն ունեցել եւ ունենալու է հայ ժողովրդի միաւորման, Արցախի ազատագրման եւ Հայ Դատի պայքարի ուղղութեամբ։

Ծրագրի երկրորդ բաժնում ազգային երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ «Անի» երաժշտական խումբը։

Երեկոն վարեց Մեղրի Ղուկասեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։