Հա

Համայնք

03/06/2019 - 09:30

«Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տարեվերջի հանդէսը՝ Շահինշահրում

Չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր նոյն դպրոցի ամավերջի հանդէսը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում։

«alikonline.ir» - Չորեքշաբթի՝ 2019 թւականի մայիսի 22-ի երեկոյեան, Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր նոյն դպրոցի ամավերջի հանդէսը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի «Արամ Մանուկեան» սրահում։ Ծրագրին ներկայ էին՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, միութիւնների եւ տարրական դպրոցի ուսուցչական կազմի ներկայացուցիչները, աշակերտների ծնողներն ու հարազատները։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ծրագիրն սկիզբ առաւ ՀՀ հիմնով՝ դպրոցի սաների կատարմամբ, ապա մանկապարտէզ-նախակրթարանի տեսչուհի Կարինէ Մինասքանեանը ներկաներին ողջունելով, բարեմաղթանքներով հանդէս եկաւ ուղղւած դպրոցի սաներին եւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր դպրոցին սատարել են պատկան աշխատանքների իրականացման գործում։

Այնուհետեւ բեմը ողողւեց երգերից ու պարերից կազմւած շարանով՝ սաների կատարմամբ. արարի ընթացքում մանուկները պաստառի վրայ նկարեցին հայկական եռագոյն դրօշն ու Արարատեան բարձրիկ լեռները, որը մեծ ոգեւորութիւն առաջացրեց ներկաների մօտ։

Շարունակութեան մէջ գնահատական խօսքերով արտայայտւեց արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, ապա ծնողական խորհրդի անունից Ժաննա Շահբազեանը, երախտագիտական եւ շնորհակալական խօսքեր ուղղեց դպրոցի անձնակազմին ու ծաղիկներ նւիրեց նրանց։

Որպէս եզրափակիչ բաժին՝ Քահանայ հօր, Կրթական խորհրդի ներկայացուցիչներ Սաթենիկ Աւետումեանի ու Մինաս Թահմազեանի եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանի միջոցով տեղի ունեցաւ սաների վկայականաբաշխման արարողութիւնը եւ արտայայտւեց Կրթական խորհրդի ներկայացուցիչ Սաթենիկ Աւետումեանը, ով բարձր գնահատեց դպրոցի գործունէութիւնն՝ անցնող տարեշրջանի ընթացքում։

Յատկանշական է, որ ցուցադրւել էին նաեւ դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքները։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։