Հա

Համայնք

16/06/2019 - 12:50

«Էմամ Խոմէյնի» օդանաւակայանից ներքին չւերթներ կիրականացւեն

«Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանը շուտով կընդլայնի չւերթների ցանցը: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է օդանաւակայանի գլխաւոր տնօրէն Ալի Ռոստամին՝ նշելով. ««Սալամ» տերմինալի գործարկմանը զուգահեռ «Էմամ Խոմէյնի» օդանաւակայանի առաջին տերմինալից կիրականացւեն նաեւ ներքին չւերթներ»:

«alikonline.ir» - «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանը շուտով կընդլայնի չւերթների ցանցը: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յայտնել է օդանաւակայանի գլխաւոր տնօրէն Ալի Ռոստամին՝ նշելով. ««Սալամ» տերմինալի գործարկմանը զուգահեռ «Էմամ Խոմէյնի» օդանաւակայանի առաջին տերմինալից կիրականացւեն նաեւ ներքին չւերթներ»:

Ըստ Թեհրանի միջազգային օդանաւակայանի գործադիր տնօրէնի՝ նոր տերմինալի հիմնադրումը կապահովի տարածաշրջանի միւս օդանաւակայանների հետ մրցակցութեան հնարաւորութիւնը:

Ռոստամին անդրադառնալով օդանաւակայաններում գործող ստանդարտներին նշել է. «Համաձայն օդանաւակայանների սպասարկման պայմանների, դրանց բաժանումը կատարւում է ըստ դասակարգման սանդղակում գործող տարբեր դասերի: Այսպիսով, ներքին չւերթների ցանցի ներառմամբ «Էմամ Խոմէյնի»-ի չւացուցակում, օդանաւակայանի հնարաւորութիւններն A դասում կընդլայնւի 80 տոկոսով, ինչի շնորհիւ Իրանը տարածաշրջանի օդային տարածքից կը ստանայ աւելի մեծ բաժին»:

««Մեհրաբադ»-ի չւերթներից ոչ մէկը չի տեղափոխւի «Էմամ Խոմէյնի» օդանաւակայան, այլ, օդանաւակայնից նոր չւերթներ կիրականացւեն Մաշհադ, Քիշ, Շիրազ, Սպահան, եւ այլ քաղաքների ուղղութեամբ»,- յստակեցրել է Ռոստամին՝ նշելով, որ այսպիսով ուղեւորներն իրենք կը որոշեն, թէ որ օդանաւակայանից օգտւեն, ինչն էլ կաւելացնի նրանց ընտրութեան հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։