Հա

Համայնք

19/06/2019 - 10:00

Համբարձման տօնի առիթով միջոցառում՝ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ

Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ՝ կիրակի՝ 2019 թ.-ի յունիսի 2-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Համբարձման տօնի առթիւ, կազմակերպւեց միջոցառում՝ մասնակցութեամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, միութեան հիմնադիր անդամուհի Մարօ Մովսիսիեանի, անդամուհիների ու համայնքի կանանց։

«alikonline.ir» - Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան վարչութեան նախաձեռնութեամբ՝ կիրակի՝ 2019 թւականի յունիսի 2-ի առաւօտեան, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Համբարձման տօնի առթիւ, կազմակերպւեց միջոցառում՝ մասնակցութեամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, միութեան հիմնադիր անդամուհի Մարօ Մովսիսիեանի, անդամուհիների ու համայնքի կանանց։ Տեղեկացնում է Շահինշահրի մեր թղթակիցը:

Ծրագրում ողջոյնի խօսքից յետոյ, որն ասաց միութեան վարչութեան նախագահուհի Անահիտ Օհանեանը, Նարմիկ Դեհբազչեանը ընթերցեց տօնին առնչւող խորհրդի մասին տեղեկութիւններ։ Ընթացքում արտայայտւեց քահանայ հայրը, ով հանդէս եկաւ տօնի կապակցութեամբ բացատրութիւններով եւ շնորհաւորանքի խօսքերով եւ գնահատեց միութեան գործունէութիւնը։ Այնուհետեւ ըստ ամենամեայ աւանդոյթի ծրագիրը շարունակւեց զւարճալի խաղ-մրցոյթներով, հիւրասիրութեամբ եւ «Ջան գիւլում» վիճակախաղով, որը մեծ խանդավառութիւն ստեղծեց ներկաների մօտ։

 

Լուսանկարները տրամադրեց Լինա Մովսիսիեանը

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։