Հա

Համայնք

08/07/2019 - 11:50

Հաղորդագրութիւն

Այսու տեղեկացնում ենք, որ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստում, գումարեալ 2019 թ. յուլիսի 3-ին, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի մասին օրակարգի կէտի ներքոյ, ժողովը քննութեան ենթարկեց նշեալ դպրոցի ընդհանուր իրավիճակը, որն համայնքի աշակերտների թւի տարեցտարի նւազելու հետեւանքով մանկավարժական եւ ուսումնադաստիարակչական ծրագրերը լաւապէս իրականացնելու ուղղութեամբ բազմաթիւ խնդիրներ է դիմագրաւում։

Այսու տեղեկացնում ենք, որ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի արտահերթ նիստում, գումարեալ 2019 թ. յուլիսի 3-ին, Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի մասին օրակարգի կէտի ներքոյ, ժողովը քննութեան ենթարկեց նշեալ դպրոցի ընդհանուր իրավիճակը, որն համայնքի աշակերտների թւի տարեցտարի նւազելու հետեւանքով մանկավարժական եւ ուսումնադաստիարակչական ծրագրերը լաւապէս իրականացնելու ուղղութեամբ բազմաթիւ խնդիրներ է դիմագրաւում։ Մի քանի տարի շարունակ դասարանները հարկադրաբար մէկտեղւել եւ դարձել են բազմահամակազմ (երկուական), սակայն նոյնիսկ նման դասարաններում աշակերտների թիւը եղել է շատ քիչ (1-ից 6-րդ դասարանի աշակերտների ընդհանուր թիւը առաջիկայ ուսումնական տարում նախատեսւում էր առաւելագոյնը 19 հոգի) եւ նրանք զրկւել են լիարժէք կրթութիւն ստանալու, դպրոցական բնականոն, ընդունելի եւ արդի մեթոդներով դաստիարակւելու հնարաւորութիւններից։

Ժողովը հիմք ունենալով՝ դիւանիս կողմից 9 յունիս 2018 թւականին կեանքի կոչւած Շահինշահրի հայ համայնքի հեռանկարն ուսումնասիրող յանձնախմբի ներկայացրած զեկոյցը, դպրոցի իրավիճակի մասին Թեմական խորհրդի լրացուցիչ տեղեկութիւնները եւ ուսումնասիրութիւնը, Թեմակալ Առաջնորդի գլխաւորութեամբ, Թեմական եւ Կրթական խորհուրդների եւ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայութեամբ աշակերտների ծնողների մասնակցութեամբ թւականիս յունիսի 26-ին տեղի ունեցած խորհրդակցական հանդիպման քննարկումները, եւ ծնողների միջոցով գրաւոր հարցաթերթիկներով ներկայացւած իրենց համար ընդունելի առաջարկութիւնները եւ տեսակէտները, որոնց հանրագումարը եւ արդիւնքը մանրակրկիտ կերպով ներկայացւեց Ժողովին, եզրակացրեց որ ընդունւած չափանիշերով աշակերտութեան մանկավարժական եւ ուսումնադաստիարակչական զարգացմանը, առաջադիմութեանը եւ հայեցի դաստիարակութեանը նպաստելու նպատակով, չշարունակել Շահինշահրի հայոց դպրոցի ներկայ կարգավիճակը եւ ընթացք տալով ծնողների ցանկութեանը, որոշում ընդունեց հաստատել Թեմական Խորհրդի առաջարկութիւների փաթեթը։

Սոյն փաթեթի հիմամբ Շահինշահրի հայոց ազգ․ տարրական դպրոցի մեծամասն աշակերտների ընտանիքների համար, որոնք առաջիկայ ուսումնական տարւանից ցանկանում են իրենց զաւակին արձանագրել Նոր Ջուղայի հայոց ազգային «Արմէն» տարրական կրթահամալիրում, Թեմական խորհուրդը ստանձնում է Նոր Ջուղայում բնակարանային հնարաւորութիւն ստեղծել՝ նրանց տրամադրելով թեմապատկան վարձու բնակարան կամ բնակարաններ վարձելու գրաւ գումարը, իսկ ժամանակաւոր տեղափոխւել ցանկացողներին յարմարաւէտ կացարաններ։ Մնացեալ աշակերտների համար, որոնց ընտանիքները տարբեր պատճառներով չեն տեղափոխւելու Նոր Ջուղա եւ ցանկանում են իրենց զաւակներին արձանագրել Շահինշահրի ոչ-շահադիտական դպրոցներում, Թեմական խորհուրդը վճարում է այդ աշակերտների ամբողջական կրթաթոշակները՝ մինչեւ տարրական դպրոցի աւարտը բոլոր ուսումնական տարիների համար։

Միաժամանակ քաջ գիտակցելով մայրենի լեզւի ուսուցման եւ հայեցի դաստիարակութեան կարեւորութիւնը՝ թեմիս Թեմական եւ Կրթական խորհուրդները Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի տարածքում հիմնադրում են մէկօրեայ դպրոց, օժտւած արդիական հնարաւորութիւններով եւ ծրագրերով՝ առաջին փուլում համայնքի 1-ից 9-րդ դասարանի աշակերտների համար, որի նախապատրաստական աշխատանքներն սկսւել եւ պաշտօնական բացումը կատարւելու է առաջիկայ սեպտեմբերին՝ 2019-2020 ուսումնական տարեմուտին։

 

Դիւան Սպահանի հայոց թեմի Պատգամաւրական ժողովի 

Նոր Ջուղա

6 յուլիս 2019 թ․        

Յարակից լուրեր

  • Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ
    Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հանդիպումը՝ Շահինշահրի հայոց ազգ. «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտութեան ծնողների հետ

    Վերջին տարիներին Շահինշահրի հայ համայնքի անդամների, յատկապէս աշակերտների թւի նւազման հետեւանքով հայոց դպրոցը դիմագրաւել է բազում խնդիրներ, մասնաւորաբար ոչ բաւարար աշակերտների թւաքանակի պատճառով բազմահամակազմ միատեղւած դասարաններում աշակերտների ուսումնառութեան եւ մանկավարժական միջավայրի դժւարութիւնները, որոնք լուրջ մտահոգութիւնների պատճառ են դարձել աշակերտների ծնողների համար:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք, որ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովը իր 9-րդ հաշւետու նիստում գումարեալ 2, 3 եւ 13 մայիս 2019 թ.-ին, քննարկեց թեմի Թեմական եւ Կրօնական խորհուրդների ու Հաշւեքննիչ մարմնի երկամեայ գործունէութիւնը եւ հանեց համապատասխան գնահատականներ, ապա ընտրեց նոր գործադիր մարմիններ առաջիկայ երկամեայ շրջանի համար:

  • Հարցազրոյց՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանի հետ
    Հարցազրոյց՝ Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանի հետ

    Սպահանից շուրջ 30 կիլոմետր հեռաւորութեան վրայ դէպի հիւսիս գտնւող Շահինշահր քաղաքը, որն հիմնադրւել է շուրջ յիսուն տարի առաջ, իր գոյութեան առաջին տարիներից ի վեր, կայուն եւ կենսունակ հայ համայնքի ձեւաւորման ականատեսն է եղել. համայնք, որը Նոր Ջուղայից յետոյ համարւել եւ համարւում է Սպահանի հայոց թեմի ամենամարդաշատ համայնքներից։ Թէեւ տարածաշրջանի միւս հայկական համայնքների նման, վերջին տարիներին նօսրացել է նաեւ Շահինշահրի հայութեան թիւը, սակայն այն կարողացել է պահպանել իր աշխոյժ կեանքը։

  • Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում
    Ամանորի նախատօնակ՝ Շահինշահրի դպրոցում

    Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 30-ի առաւօտեան Շահինշահրի հայոց ազգ․ «Սրբոց Վարդանանց» երկսեռ տարրական դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, կազմակերպւել էր ուրախ ժամանց, ուր ներկայ էին՝ արժն․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանը, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչներն ու դպրոցների աշակերտ-ուհիները։ 

  • Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում
    Հրաժեշտի հանդիպում՝ Շահինշահրում

    Չորեքշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 10-ին, նախաձեռնութեամբ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան, նոյն միութեան գրասենեակում, կազմակերպւել էր հրաժեշտի երեկոյ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ․ Տ․ Անանիա ծ․ վրդ․ Գուճանեանի առաքելութիւնը Սպահանի հայոց թեմում աւարտւելու առիթով։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։